Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ՝ ԳԵՐԽՆԴԻՐ

«Բարեփոխումը» առավելապես ամենօրյա ու երկարաժամկետ բնույթ կրող գործողությունների ամբողջություն է` ուղղված գերխնդրի եւ դրան առնչվող հիմնական նպատակների իրականացմանը` աստիճանական, կազմակերպված ու փոխկապակցված գործողությունների միջոցով: Իր երկարաժամկետ բնույթի պատճառով բարեփոխումներին մշտապես սպառնում է առօրեականությունը, ընդհանուր նպատակի ձգտման եւ գերխնդրի գիտակցման թուլացումը: Մինչդեռ բարեփոխումների համար անհրաժեշտ են առկա խնդիրների լուծման նոր մեթոդների համակարգ եւ այդ մեթոդների իրագործմանն աջակցող միջոցների հատկացում ու կիրառում: Իրական կյանքում սա ենթադրում է հնի լավագույն մասի համադրում լավագույն նորի հետ:

ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Ճանապարհը մի հենակետից մինչեւ մյուսը երկար չէ, բայց վտանգավոր է։ Ապահովության համար կրկին առաջանում են փոս ճանապարհներով։ Երբ տեղ հասանք, նոր հերթափոխի զինվորներն արդեն ընդունել էին մարտական հերթապահությունը։ Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ա. Գասպարյանը հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Սարգիս Պեպանյանին հարցրեց մարտական խնդիրը։ Լիարժեք պատասխան ստանալուց հետո գումարտակի հրամանատարն սկսեց ստուգել կացարանի եւ օժանդակ շինությունների մաքրությունը, զենք-զինամթերքի, սննդի պահպանման վիճակը, կապի աշխատանքը եւ այլն։
Քիչ անց ծանոթանում, զրուցում ենք ամենավտանգավոր հենակետերից մեկի պահապանների հետ։

Ադրբեջանի նման հակառակորդ ունեցողը միշտ պետք է պատրաստ լինի սադրանքների: Այս առումով մենք անակնկալի չենք եկել: Ավելին, թշնամու ոչ մի ոտնձգություն անպատիժ չի մնացել: Հատուկ նշանակության մեր բոլոր ստորաբաժանումները մասնակցել եւ մասնակցում են հակառակորդին արժանի պատասխան տալու գործողություններին եւ դրանց պատրաստ են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն:

ԿՈՐՅԱԿՈՎԻ ԱՆՎԱՆ ՈՒՂԵԿԱԼԸ

Արտաշատի սահմանապահ ջոկատն ստեղծվել է 1955թ. օգոստոսի 15-ին՝ մինչ այդ մեր խորհրդային հանրապետությունում գոյություն ունեցող սահմանապահ միավորումներում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1956թ. հուլիսի 3-ի որոշման համաձայն` ջոկատը հոկտեմբերի 28-ին ստացել է Մարտական դրոշ: Նույն թվականից սկսած` հունիսի 25-ը նշվում է որպես զորամասի օր: Հիսունհինգ տարիների ընթացքում ուղեկալները հաջողությամբ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները` բացահայտելով, շատ դեպքերում նաեւ կանխելով սահմանախախտումները:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ

Նոյեմբերի 6-ին ուսումնական զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվեց ազգային բանակի հետախուզական զորքերի եւ ստորաբաժանումների տասնութերորդ տարեդարձը։ Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի տեղակալներ, վարչությունների պետեր, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանատների զինվորական կցորդներ, մայրաքաղաքի եւ Կոտայքի մարզի տարբեր դպրոցների մանկավարժներ, աշակերտներ, հյուրեր։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԸ՝ ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Ձեռք բերելով ազատ ու անկախ ապրելու իրավունք եւ ձգտելով դառնալ միջազգային հանրության վստահելի անդամ ու գործընկեր, մեր երկիրը՝ ժողովուրդն ու իշխանությունները, մշտապես ջանքեր են գործադրում, որ մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հաստատվի կայուն խաղաղություն, երկրների եւ ժողովուրդների միջեւ վիճահարույց հարցերը կարգավորվեն ոչ թե ուժի, սպառնալիքի, այլ երկխոսության, փոխադարձ հարգանքի, միջազգային օրենքների եւ իրավունքների միջոցով։

ԱՄԵՆ ՕՐ, ԱՄԵՆ ԺԱՄ…

Հայկական բանակի բժշկական առաջին կառույցը` Վանաձորի զինվորական հոսպիտալը, ստեղծվել է 1992թ. հոկտեմբերի 6-ին եւ որպես բանակի բաղկացուցիչ մաս այն սկսել է գործել ավելի շուտ, քան Երեւանի կենտրոնական կայազորային հոսպիտալը: Պատերազմի տարիներին ռազմաճակատի հյուսիսարեւելյան գոտուն մոտ լինելով` հոսպիտալն ընդունել է վիրավորներ, տեղում կատարվել են բարդ վիրահատական միջամտություններ: