Ազգային բանակ
Բժշկագիտության դոկտոր, բուժծառայության փոխգնդապետ Աշոտ Զոհրաբյանը ծնվել է Երեւանում։ Երբ մեկ տարեկան էր, հայրը՝ Մոսկվայի գյուղակադեմիայի շրջանավարտ Սուրեն Զոհրաբյանը գործուղվում է Ղազախստան՝ մասնակցելու տեղի գյուղատնտեսության զարգացման աշխատանքներին։ Աշոտ Զոհրաբյանը տարրական կրթությունը ստանում է Կարագանդա քաղաքի ինտերնատում։ Այնուհետեւ Զոհրաբյանների ընտանիքը վերադառնում է Երեւան։ Աշոտ Զոհրաբյանը ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը։ Աշխատանքի է նշանակվել Չարենցավանի հիվանդանոցում, որտեղ աշխատել է 16 տարի՝ հասնելով հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնին։ 1993-ին Աշոտ Զոհրաբյանը գործուղվել է Իրան։
Սահմանամերձ շրջաններից յուրաքանչյուրում պատերազմը սկսվեց յուրովի՝ սպանված հովվի, նրան հաց տանող տղայի, քարկոծված կամ դարանից գնդակոծված մեքենայի վիրավոր ուղեւորների տեսքով: Նման դեպքերի հաճախանալուն եւ սահմաններում զինված հերթապահության սահմանմանը զուգընթաց, շրջանային բուժմիավորումներում ու Երեւանի կլինիկական հիվանդանոցներում աստիճանաբար ուրվագծվեց բերվող վիրավորին ճանապարհի վտանգավոր հատվածներով անվարան դիմավորելու գնացող եւ կամ գիշերվա կեսին իսկույն վիրահատարան հասնող այն բուժաշխատողների շրջանակը, որի հիմքի վրա մեկ-երկու տարի անց ձեւավորվեց զինվորական բժիշկների կորպուսը:
Զինվորական ծառայությունը մայոր Հենզել Սերոբյանի կենսակերպն է, ապրելու եւ գործելու գերագույն նպատակը՝ այն աստիճան ներծծված արյան մեջ, որ զրույցի ընթացքում ինչ-որ բան սխալ ասելիս ինքնաբերաբար օգտագործում է սպային հատուկ «отставить»-ը: Երիտասարդ տարիներից համազգեստ կրելով` անմնացորդ նվիրվել է իր գործին, բարեխղճորեն կատարել սպայի պարտականությունները, ինչն արտացոլված է նրա ծառայողական բնութագրում` «մայոր Սերոբյանն իրեն դրսեւորել է միայն դրական կողմերով, նախաձեռնող է, բարդ իրադրությունում կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել, հրամանատարական պատրաստության ծրագիրը գերազանց է յուրացնում, մշտապես աշխատում է մասնագիտական վարպետության կատարելագործման ուղղությամբ:
Փոխգնդապետ Հարություն Պետրոսյանը 1992թ. կարմիր դիպլոմով ավարտելով պետական ճարտարագիտական համալսարանը (նախկին պոլիտեխնիկ ինստիտուտը)՝ զորակոչվել է բանակ եւ նշանակվել դասակի հրամանատար։ 1999թ. նա զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատար է։ Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ Դիվիզիոնի ստորաբաժանումները, սպաներն ու զինվորները մի քանի անգամ մասնակցել են ԱՊՀ երկրների համատեղ զորավարժություններին ու աչքի ընկել բարձր մարտական պատրաստականությամբ։ Դիվիզիոնն այսօր էլ լավագույնն է ոչ միայն զորամասում, այլ նաեւ զորատեսակի համանման դիվիզիոնների շարքում։