Ազգային բանակ
Ամրամ Հայրապետյանը՝ որպես պայմանագրային, Տավուշի սահմանը պաշտպանում է արդեն 17 տարի: Եթե ժամկետային զինծառայությունն էլ գումարենք, ավելի քան 19 տարի համազգեստ է կրում: Ես արագ հաշվում եմ մտքիս մեջ ու ասում.
Ամանորի նախաշեմին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել էր հարավարեւմտյան սահմանագոտի՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցելու հայրենի եզերքն ամուր ու անառիկ պահող զինվորին ու զորականին:
Օրերս զորավարժարաններից մեկում, պատրաստության պլանի համաձայն, հերթական պատրաստությունն անցավ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը։ Սա ձմեռային վարժանքի առաջին փուլն էր։
Արթուր Գրիգորյանը պաշտպանության նախարարության պատվերով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայում, որտեղ, մեկ տարի սովորելուց հետո, նա և իր համակուրսեցիները հինգ տարի ժամկետով՝ որպես բժիշկ, կմեկնեն զինվորական ծառայության:
Մարտական դիրքերում, հատկապես արևելյան սահմանագոտու բարձունքներում, խորը ձմեռ է։ Տեսանելիությունը լիարժեք չէ, եղանակն է խանգարում. տեղումներն ու քամիները գրեթե անդադար են։ Սակայն մարտական հերթապահությունն այստեղ անփոփոխ է՝ մշտական զգոնությամբ, բարձր կարգապահությամբ։ Օգնում են նաև տեսադիտարկման սարքերը, ժամանակակից միջոցները։
-Մշուշը իջել, հասել է սարերի լանջերին: Մերձակա գյուղերը արդեն կտրվել են տեսադաշտից, իսկ ձյունը, տե՛ս, շարունակում է մաղել ու համատարած ճերմակով ներկել ամեն ինչ,- ասում է մայոր Հայկ Ջանինյանը: Նա գումարտակի հրամանատարի տեղակալն է և իր զորքի հետ պաշտպանում է Տավուշի սահմանը: Ես նրա ձայնի մեջ դժգոհության երանգներ եմ որսում: