Ազգային բանակ
Հայկական բանակում հայազգի զինվորների կողքին ծառայում եւ մեր սահմաններն ամուր ու անառիկ են պահում նաեւ ազգային փոքրամասնությունների զավակները:
Այլազգի երիտասարդները ծառայում են ոչ պակաս պատվախնդրորեն ու նվիրումով։
Զինվորական բոլոր մասնագիտություններն էլ կարևոր են, սակայն խելացի պատերազմ վարելու գլխավոր նախապայմանը գրագետ ու պատրաստված հետախուզությունն է: Առանձնահատուկ դերակատարում ունեցող հենց այս զորատեսակի զինծառայողներն են համարվում բանակի այսպես կոչված աչքերն ու ականջները: Մեր հետախույզների շնորհիվ բազմիցս բացահայտվել և չեզոքացվել են դիվերսիոն հետախուզական և այլ սադրիչ գործողություններ:
Վաղ առավոտյան զորամասի ստորաբաժանումները, կցագրված զենք ու զինամթերքով, անցան հանկարծակի ստուգման ծրագրով սահմանված խնդիրների կատարմանը։
Պատերազմի օրերին ու նաև հետո հաճախ կարելի էր լսել պատմություններ զինվորի, սպայի անօրինակ սխրանքների մասին, երբեմն անհավանական թվացող պատմություններ, իսկ դրանք որքան էլ անհավանական թվան, բայց մեր անկոտրում ոգու ու հավատի ուժի մասին իրական մարդկանց իրական սխրանքների պատմություններ են։
2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Ավդալյանը մարտական դիրքում, վիրավոր վիճակում, աննահանջ շարունակել է մարտը, ցուցաբերել է բացառիկ խիզախություն եւ հետ է շպրտել թշնամուն՝ լիովին կատարելով առաջադրված մարտական խնդիրը: