Ազգային բանակ
Հարավարևելյան սահմանագոտում էինք, որտեղ կրակային դիրքում մեր հրետանավորները հերթական մարտական խնդրին էին նախապատրաստվում։
-Ամենաինտենսիվ գործողությունները, կարծում եմ, եղել են այս թևի վրա: Փառք Աստծո, մեր զինված ուժերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը և մեծ կորուստներ պատճառել նրան:
Զորամասերում ավարտին են մոտենում նոր համալրումներով և զորացրման գործընթացով պայմանավորված գերատեսչական խմբերի և խորհուրդների ձևավորումները։ Գերատեսչական խմբերն ու խորհուրդները ունեն իրենց առանձնակի դերն ու նշանակությունը բանակաշինության, զորքերի առօրյա գործունեությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու, մարտական հերթապահության իրականացման, ինչպես նաև անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման գործում։
Զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը, որպես սպա, իր զինվորական ծառայությունը սկսել է դասակի հրամանատարի պաշտոնից, անցել է հրամանատարական բոլոր աստիճաններով: Նրա ղեկավարած զինվորական ստորաբաժանումները մեկ անգամ չէ, որ լավագույնն են ճանաչվել զինված ուժերում: Վահան Սարգսյանը եղել է բանակային տարվա լավագույն գումարտակի հրամանատարը 2015-ին, իսկ 2021-ին նրա ղեկավարած զորամասը ճանաչվել է զինված ուժերի մարտական հերթապահություն կատարող լավագույն զորամաս:
Օրերս այցելեցինք հրետանային ուսումնական զորամաս, որտեղ հրետանային միջոցներով ուսումնամարտական խնդիր էին կատարում զինված ուժերի շարքերն ամիսներ առաջ համալրած զինվորները։ Տղաները կարճ ժամանակում արդեն հասցրել են անհրաժեշտ գիտելիքները սերտել, ինչի արդյունքում տեխնիկայի հետ առնչվելիս գործում էին արագ ու ճշգրիտ: Ծառայության առաջին մի քանի ամիսների ընթացքում նրանք հասցրել են մասնագիտական հմտություններ ձեռք բերել. իրենց ամրակցված տեխնիկայի վրա վարժանքներն այնպես վարժ ու հմուտ էին կատարում, կարծես ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա ծառայողներ լինեին:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օրերս տեղի ունեցավ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների և ակադեմիական դասընթացների 2022 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Շրջանավարտներին հանձնեցին նրանց ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն՝ յուրաքանչյուր տարի «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում անցկացվում է զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը: Հինգերորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: