Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ուսումնական կենտրոնում առօրյա եռուզեռ է։ Լսարաններում, ֆիզպատրաստության հրապարակում, կրակադաշտում մշտական տեղակայման զորամասեր մեկնել պատրաստվող ապագա կրտսեր հրամանատարները յուրացնում են հետևակի մարտական մեքենա վարելու առանձնահատկությունները, հղկում ու զարգացնում են մարտավարամասնագիտական, կրակային և ֆիզիկական պատրաստությունը։

ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

Զրույց Ռազմական ակադեմիայի՝ Ք. Իվանյանի անվան հրետանու ֆակուլտետի պետ, գնդապետ ԱՐՏԵՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Մարտական հերթապահությունը դիրքերում շարունակվում է: Կարգապահություն և նվիրում՝ սա է ամենակարևորը դիրքային ծառայությունն անթերի կազմակերպելու համար: Մեր սպաները, պայմանագրայիններն ու ժամկետայինները ամենօրյա պատրաստությամբ, զգոն և աչալուրջ ծառայությամբ լիարժեք իրականացնում են իրենց պարտականությունները:

ՊԱՏՎՈՎ ԿԿՐԵՆ ՍՊԱՅԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

Ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում ուսումնական առօրյան աշխույժ փուլում է: Կուրսանտները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մասնագիտական առարկաներից բարձր արդյունքներ գրանցելու համար: Նրանց շարքում են նաև նորեկները, որ ընդամենը մեկ ամիս ապրելով կուրսանտական առօրյայով, բավականին փորձ ու գիտելիք են ձեռք բերել և խոստանում են պատվով կրել սպայի ուսադիրները:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԸ ՄԵԶ Է ՎՍՏԱՀՎԱԾ

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության գոտում ենք: Մարտական դիրքերից մեկում հերթապահության ընդգրկված զինծառայողները պատմում են ծառայության կազմակերպման մասին: Դիրքի ավագը և դիտորդները բարձր պատասխանատվությամբ կատարում են իրենց պարտականությունները՝ հուսալիորեն ապահովելով սահմանի տվյալ հատվածի իրենց վստահված դիրքի պահպանությունը:

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ  ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ

Զինված ուժերի ուսումնական կենտրոնները տեսական և գործնական ամենօրյա դասերի միջոցով պատրաստում են նոր մասնագետների: Այդ կենտրոններից մեկում մոտ երեք ամիս անց հրետանավորների նոր խումբը պատրաստ կլինի մարտական ծառայության: Սպայակազմը մինչ այս նորակոչիկներին սովորեցրել է զինվորական այբուբենը, այժմ արդեն տղաները հիմնական մասնագիտությանն են ծանոթանում՝ ինչպես շահագործել, սպասարկել հրետանին և ինչպես կրակ վարել:

ԼԵՌՆԱԳԱԳԱԹԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է

Զինված ուժերում արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի տարբեր լեռնագագաթներ բարձրանալը: ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի օրը մեր զինծառայողները «Լեռնագագաթի հաղթահարում՝ խմբի կազմով» ստուգատեսի շրջանակում նվաճեցին հերթական բարձունքը։ ԶՈՒ զորամիավորումները, հետախուզական ստորաբաժանումները, ռազմական ակադեմիան և խաղաղապահ ուժերի բրիգադը ներկայացնող թիմերը բարձրացան Խուստուփ լեռան գագաթը։