Ազգային բանակ
Հայկն ու ծառայակից ընկերը` Էրիկը, դեպի Արցախ ողջ ճանապարհին փորձում էին կանխորոշել, թե հակառակորդի քանի տանկ կխոցեն…գրազ էին եկել…«Ջաբրայիլի լեռներում» երգելով՝ Ջրական էին գնում։
7-ամյա բարեկազմ, աշխույժ տղային հաճախ էի հանդիպում Ադրբեջանի Շահումյանի շրջանի Վերիշեն հայկական գյուղի փողոցներում:
Ինչո՞ւ Ադրբեջանի: Դա ինձ բացատրեց Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, 77-ամյա Ավետիս Գալուստի Ավետիսյանը, որի մեջ հեռվից անգամ ճանաչելի է չեխովյան Ռուսաստանի մտավորականը: Այժմ նա փախստական է Բուզլուխից: Խորհրդային տանկերի պողպատի ու կրակի ճնշման տակ նա «ինքնակամ», անտառային արահետներով, շրջանցելով տասնյակ կիլոմետրեր, փախել է Վերիշեն, որը հարազատ Բուզլուխի դիմացի լեռան հակառակ կողմում է:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:
Հուլիսի 31-ին ավարտվեց 2021 թվականի ամառային զորակոչը. արդյունքների շուրջ պարզաբանումներ է ներկայացնում ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԸ:
-Ծնողներս ասում էին՝ զինվորականը պետք է կարգապահ լինի, խիստ, պահանջկոտ լինի: Չէ՛, տղա՛ ջան, զինվորականի մասնագիտությունը քո բանը չի, դու ուրիշ մասնագիտություն ընտրի: Բայց, դե, գյումրեցին ոնց կարող է իր որոշմանը տեր չկանգնել. պետք է դառնամ զինվորական ու մերոնց ապացուցեմ, որ ես լավ զինվորական եմ լինելու,- այսպես անկեղծ է սկսվում իմ զրույցը հրետանային գնդի բաժնի պետ, մայոր Գաբրիել Գաբրիելյանի հետ:
1992 թ. մարտի 3-ին, ժամը 18-ի մոտ, Քարվաճառի շրջանի տարածքում Ադրբեջանի ազգային բանակի տարբերանշաններով «Մի-8» ուղղաթիռը գրոհել եւ խոշոր տրամաչափի գնդացրով գնդակոծել է «Մի-26» բանակային ուղղաթիռը, որը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանից Հայաստան էր տեղափոխում ավելի քան 50 վիրավորների ու փախստականների, հիմնականում կանանց ու երեխաների:
Գնդապետ Գագիկ Պողոսյանը ծնվել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ծառայողական գործունեությունը սկսել է վաշտի հրամանատարի պաշտոնից: Ավարտել է նաեւ ՌԴ զինվորական ակադեմիան, որից հետո նշանակվել է զորամասի հրամանատարի տեղակալ: 2019 թ. նշանակվել է զորամասի հրամանատար: