Ազգային բանակ
Սեպտեմբերի 14-ը կապի զորքերի օրն է: Գնդապետ Անդրանիկ Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում հանդիսավորությամբ նշվեց կապավորի տոնը, խրախուսվեցին ծառայության մեջ աչքի ընկած զինվորականները: Մայոր Վլադիմիր Չաչյանը եւս խրախուսվողների շարքում էր, միջոցառման ժամանակ էլ զորամասի մարտական դրոշի դրոշակակիրն էր, հպարտորեն ու պատվով է անցել շարահրապարակով:
Ուսումնական զորամասում կանանց գումարտակի ժամկետային զինծառայողներն են։ Նրանց հետ անցկացվում են մարտավարամասնագիտական պարապմունքներ լսարաններում, վարժադաշտում։ Կին զինծառայողները ամեն օր նոր գիտելիք են ձեռք բերում, նոր փորձառություն, նոր հմտություններ: Նրանց գործողություններից էլ պարզ է՝ արդեն ավելի վարժ են ու ինքնավստահ:
Այս հոդվածում պատմելու ենք հայր և որդի Ֆերոյանների մասին։ Նրանք ձևավորում են Հայրենիքի պաշտպանության ընտանեկան ավանդույթներ, երբ սերնդեսերունդ փոխանցվում է հայրենի եզերքը ամուր և անառիկ պահելու կարևոր ու պատասխանատու առաքելությունը։
Ուսումնական զորամասերում նորակոչիկների պատրաստության եռուն շրջանն է: Տեսական պարապմունքների և գործնական վարժանքների ընթացքում նրանց սովորեցնում են զինվորական գործի նրբությունները, պատրաստում որպես ապագա մասնագետների:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը կրկին դռներն է բացել իր նոր սաների առջև: Նոր ուսումնական տարվա մեկնարկը մեծ շուքով ու հանդիսավորությամբ է ազդարարվել վարժարանում։