Ազգային բանակ
Կրակային պատրաստության գործնական պարապմունքը մեկնարկում է անվտանգության կանոնների հրահանգավորմամբ. թե՛ պատերազմից առաջ և թե՛ հետո զինծառայողներին առաջադրված ուսումնամարտական խնդրի բովանդակությունն անփոփոխ է՝ որոշակի տարածությունից դիպուկ խոցել թիրախը։ Հրահանգիչ սպաների հսկողությամբ, ըստ հաստիքային զինատեսակների, անձնակազմը ուսուցանվում է, վերապատրաստվում հետպատերազմյան մարտական տրամադրությամբ։
Սերժանտ Նաիրի Ամիրյանը մեր հանրությանը հայտնի ու հարազատ դարձավ պատերազմի ամենաթեժ օրերին՝ «Զինուժի»՝ առաջնագծում նկարահանած տեսանյութերից մեկով: Պատերազմի երկրորդ օրն էր. արկերի, հարվածային ԱԹՍ-ների անդադար պայթյուններ, թշնամու հատուկջոկատայինների ներթափանցման փորձեր, որ ուժերի գերլարումով հետ էին մղում մեր սպաներն ու զինվորները…
Էրիկն այսօր ծառայում է Հայրենիքին։ Աշխարհի չեմպիոն զինվորն իր ապագան Հայրենիքից դուրս չի պատկերացնում և ուզում է հաղթել ու կրկին հաղթել` Հայաստանի դրոշը բարձր պահելով մեծ հարթակներում։
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021 թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն՝ մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝
Հյուսիսատլանտյան դաշինքի «Մարտական բուժակի» դասընթացները գերազանց ավարտած ավագ սերժանտ Հովհաննես Անտոնյանը Նարեկի պես վստահ է. սա իր բնույթով աննախադեպ պատերազմ էր… Աննախադեպ էր նաև մարտիկներին թիկունք լինելու հարցում մեր ազգի համախմբումը:
«Զինուժ» մեդիան» արձանագրեց իր հերթական ձեռքբերումը: Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը 2020 թ. մասնակցեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ԱՊՀ երկրների IV միջազգային մրցույթին՝ ներկայացնելով լրագրողներ՝ Գայանե Պողոսյանի, Քնարիկ Թադևոսյանի, Ալիս Ալավերդյանի, Հասմիկ Մադոյանի թեմատիկ հոդվածներն ու ֆոտոթղթակից Արեգ Վարդանյանի լուսանկարները: