Ազգային բանակ
Ավագ լեյտենանտ Արթուր Խաչատրյանը վերջերս կայացած ինժեներասակրավորային դասակի հրամանատարների համաբանակային մրցույթում գրավեց առաջին տեղը: Նա գերազանց արդյունք ցույց տվեց մրցութային բոլոր առարկաներից՝ ֆիզիկական պատրաստություն, մարտավարամասնագիտական պատրաստություն, ինժեներական պայմանական նշաններ և այլն:
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում ենք: Այստեղ վերջերս շահագործման են հանձնվել նորակառույց մոդուլային կացարանները, որոնք ապահովում են անձնակազմի կենցաղային անհրաժեշտ պայմանները: Զինվորների հետ զրուցում ենք նոր տեսակի զորանոցային պայմանների, ծառայողական առօրյայի մասին:
Բագրատ ու Վարդան Ղևոնդյանները երկվորյակ եղբայրներ են: Նրանք ծառայել են նույն հրետանային դիվիզիոնի տարբեր մարտկոցներում: Երկուսն էլ «Բանակի գերազանցիկ» են, ունեն նաև այլ խրախուսանքներ՝ «Քաջարի մարտիկ», «3-րդ կարգի հրետանավոր», «Մարտական հերթապահություն» կրծքանշաններ և այլն: Օրերս եղբայրները զորացրվել են՝ երկու տարի պատվով ծառայելուց հետո:
Նորակոչիկների ուսումնական գումարտակում տղաներից մեկն առանձնանում է իր խոհուն հայացքով ու լուրջ պահվածքով:
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն: