Ազգային բանակ
Քարվաճառն այն անառիկ ուղղություններից էր, որտեղ պատերազմի օրերին մեր զինված ուժերը պարզապես անթերի են գործել: Նրանք ոչ միայն չեն նահանջել, ավելին՝ բարելավել են մեր բնագծերը, ինչին նպաստել են հատկապես հրետանավորները՝ դիպուկ, անվրեպ կրակով ոչնչացնելով թշնամու կենդանի ուժ, ռազմական տեխնիկայի շարասյուններ:
Եղբայրներ Արթուր և Հայկ Ալեքսանյանները գերազանցությամբ ավարտել են դպրոցը, ապա Արթուրը ընդունվել է բժշկական, իսկ Հայկը՝ ճարտարապետական համալսարան:
…Զինվորի կռիվը երբեք չի ավարտվում: Այն սկիզբ է առնում զինվորական համազգեստ կրելուց շատ ավելի վաղ ու հասունանում դառնում գաղափար հայրենիքի պաշտպանության համար նույնիսկ կյանքը չխնայելու երդման տեքստն առաջին անգամ արտասանելիս եւ ամեն անգամ է՛լ ավելի ամրապնդվում յուրաքանչյուր մարտական հերթափոխից առաջ, երբ երդվում է ծառայել անձնվիրաբար, իրեն վստահված մարտական դիրքը պահել անառիկ, մինչև անգամ կյանքի գնով:
Կիրակին Արտենիում անցավ, Արագածոտնի խոշոր համայնքում, որ գյուղ չէ, քաղաք էլ չէ, ավան է: Մշեցիներով է բնակեցված, կռվողներով հարուստ, էրգիրը հոգում պահած, փոխանցած:
Սոթք-Քարվաճառ ճանապարհի այս հատվածում մեքենայի ընթացքը հետզհետե դանդաղում է, իսկ մոտակա կանգառում արդեն մեր մարտական դիրքերն են՝ նոր մարտական դիրքերը: