Ազգային բանակ
Բանակում շնորհալի զինվորները շատ են: Արվեստի, մշակույթի ոլորտներում իրենց ունակությունները նրանք կիրառում են ծառայությունն առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար:
Տանկային զորամասում տեսական դասաժամ է: Ժամկետային զինվորներին ուսուցանում են ծանր զրահատեխնիկայի կառավարման ու կիրառման նրբությունները:
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ընթանում են «Պատիվ ունեմ» ծրագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիրների եռամսյա վարժական հավաքները: Դրանց ավարտին տղաները կստանան «լեյտենանտի» զինվորական կոչում, կհամալրեն զինված ուժերի շարքերը՝ որպես ստորաբաժանման հրամանատարներ, բանիմաց ու կիրթ սպաներ:
Զորամասում երդման հանդիսավոր արարողություն է: Տարբեր բնակավայրերից եկել են նորակոչիկների հարազատներն ու բարեկամները: Համազգեստով իրար շատ նման տղաները խրոխտ քայլվածքով մտնում են շարահրապարակ: Նրանց հպարտ, ձիգ կեցվածքից պարզ է՝ կարճ ժամանակահատվածում շատ բան են հասցրել սովորել:
Հերթական զորակոչն ավարտվեց։ Նորաթուխ զինվորների շարքերում շատ են ծառայության նպատակով արտերկրից Հայաստան վերադարձած երիտասարդները: Զորամասերից մեկում հանդիպեցինք նրանցից մի քանիսին: