Նորություններ
Սահմանամերձ համայնքներում զինվորը, նրա ծառայությունը անչափ կարևորվում են: Յուրաքանչյուր բնակիչ քաջ գիտակցում է, որ դիրքապահի շնորհիվ է մեր գյուղացին վստահ գնում սահմանին մոտ իր հողակտորում աշխատանքներ կատարելու, իր առօրյա բանուգործին լինում: Պատահական չէ, որ սահմանամերձ բնակավայրերից պայմանագրային ծառայության անցնողների թիվը բավական մեծ է:
ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում մայիսի 20-ից 31-ն անցկացվում է բասկետբոլի առաջնություն՝ պաշտպանական գերատեսչության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։
Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր:
Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։
Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։