Նորություններ
Տիկին Լուսյան Էրեբունու տարածքի զոհված ազատամարտիկների մայրերի կոմիտեում է աշխատում: Բարի դեմքով այս կնոջ հոգում մեծ վիշտ կա անթեղված` զինվոր որդին` Արմենը զոհվել է 1994 թվականին` Բռնակոթում: Հիմա խմբագրությունում մի առանձնակի խնամքով, հոգատարությամբ հանում եւ սեղանիս է շարում տղայի մասին պատմող թղթերը, լուսանկարները, աշակերտական տետրերը: Ուշադրությունս է գրավում տետրերից մեկը՝ պարսկական գրեր են՝ գեղեցիկ, վարժ գրված…
Ադրբեջանի սանձարձակ պահվածքն այլևս ոչ մեկին չի զարմացնում, սակայն հրադադարի հետզհետե լկտիացող խախտումներն ու այդ ընթացքում հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափի խոշորացումը, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, վկայում է նրա ծրագրերի ձախողման մասին:
Ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորքերը տարիներ շարունակ առանձնանում են մարտական պատրաստականության բարձր աստիճանով: Համակարգի զինծառայողներն իրենց մարտունակությունն ստուգում են ինչպես ԱՊՀ երկրների հակաօդայինների հետ համատեղ զորավարժությունների ժամանակ, որոնք տեղի են ունենում ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում, որտեղ կան հեռահար հրթիռներով մարտական հրաձգություն կատարելու բոլոր պայմանները, այնպես էլ տեղում՝ հրամանատարաշտաբային, ավիացիայի շրջաթռիչքների, մարտավարական զորավարժությունների, վերադաս հրամանատարության առաջադրած խնդիրների կատարման և այլ միջոցներով:
Զորամաս հասնելու ճանապարհին կանգ առանք գյուղի դպրոցի մոտ: Բարեկարգ շինություն է: Բոլոր պայմանները կան երեխաների ուսուցումն առավելագույն արդյունավետ իրականացնելու համար: Աչք է գրավում դրսում՝ հենց շենքի դիմաց գտնվող փոքրիկ ջերմոցը, որը բուսաբանության դասաժամերի գործնական աշխատանքների համար է: Իսկ նախնական զինվորական պատրաստության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով ապահովված դասասենյակի պատուհանից երևում է թշնամու հրաձգային զորավարժարանը…
Նոր եմ ծանոթացել դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ, պայմանագրային Գեղամ Ղազիյանի հետ: Առաջին հայացքից Գեղամը սովորական զինվորական է՝ մյուսներից ոչնչով գրեթե չտարբերվող. միջին հասակ ունի, ամուր կազմվածք, հաճելի դիմագծեր ու ժպտուն աչքեր: Քսանհինգ տարեկան կլինի կամ մի քիչ ավելի մեծ է: Դաշտային նոր համազգեստով է, զենքն էլ պահել է այնպես, ինչպես երդման ժամանակ զինվորն է պահում… Բայց, այնուամենայնիվ, ինձ համար նա յուրահատուկ է… Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ հինգ տարի է՝ դիրք է պահում, հինգ տարի է՝ ծառայում է «Եղնիկներում»… Նա մարդու, զինվորի՝ գիշերները չքնող տեսակն է. զենքը ձեռքին կանգնած սպասում է, սպասում ու սպասում… Եվ նրա սուր, անթարթ հայացքը հակառակորդի հենակետերին է ուղղված… Նմանների համար ամուր ոտնատեղը դիրքն է…
Կոտորելը Օսմանյան կայսրության տարածքում միշտ ընդունված է եղել՝ որպես ռազմավարական օրինական գործոն, սակայն հայերի կոտորածի ամենաանտանելի դաժան հանգամանքը (բացի սպանություններից) սպանդի կազմակերպված ցնցիչ մեթոդն էր, որը սկսվում էր ոչ թե թուրքերի վայրագ կրքերի բորբոքումով, այլ մի կոտրված շեփորի միանվագ ու աղավաղված ճչոցով, որ հնչում էր առ ի ազդանշան` գործարանի սուլիչի նմանվող միապաղաղ հնչողությամբ, և որին անմիջապես ենթարկվում էին մասնագիտացած սառնասիրտ մարդասպանները:
…Անկախության կանչին մեր միասնական ու հնչեղ արձագանքը, մեր «Այո»-ն հրաշք գործեց:
Ծնեց անկոտրում այն զինվորին, որին այսօր սառնասիրտ վարձկանից ու զոմբիացած հրոսակից բաժանում է ընդամենը հարյուր քայլ:
Այն զինվորին, որը գիտե սակայն, որ իր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի անդորրն ու խաղաղ քունը, գոյությունն իսկ անէությունից բաժանում է հենց այդ հարյուր քայլը:
Այն զինվորին, որն արկածախնդիր հարեւանին այդ հարյուր քայլը հաղթահարելու ամեն մի փորձի դիմաց ստիպում է վճարել, շատ թանկ վճարել…