Նորություններ
Թուրքական լրատվամիջոցների վկայությամբ՝ ապրիլի 20-ին Անկարայում գումարված նախարարների խորհրդի նիստի օրակարգային խնդիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Նիստի ավարտին լրագրողներին պարզաբանումներ է արել փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը: Այնուհետև հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա մասնավորապես ասել է. «Օսմանյան կայսրության մայրամուտին տարբեր էթնիկ և կրոնական խմբավորումներին պատկանող մարդիկ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ գոյակցել էին, մեր հիշողության մեջ անջնջելի հետք են թողել:
Պարսիկ անվանի գրող, իրանական նովելի հայր Սեյեդ Մուհամմադ Ալի Ջամալզադեն 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, հանգամանքների բերումով Բեռլինից մեկնում է Բաղդադ: Նրա ճանապարհն անցնում է Թուրքիայով, որի ընթացքում էլ նա վկան ու ականատեսն է դառնում օսմանյան կառավարության սանձազերծած հայերի զարհուրելի կոտորածների: Այդ դժոխային տեսարանների անմիջական ազդեցության տակ էլ նա գրում է իր հայտնի` «Իմ անձնական խորհրդածությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» անվանումով ակնարկը:
Ադրբեջանն ապրում է իր նորագույն պատմության ամենաբարդ շրջաններից մեկը: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ փետրվարի 21-ին Կենտրոնական բանկը հայտարարեց մանաթի 35,5 արժեզրկման մասին: Իրավիճակն ավելի դրամատիկ էր դարձնում այն փաստը, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ նախագահ Ալիեւը ի լուր ամենքին, հայտարարել էր, թե մանաթի արժեզրկում չի սպասվում: Եվ երբ երեք օր հետո նույն Ալիեւը հիմա էլ սկսեց հավատացնել, թե արժեզրկումը նախապես մտածված քայլ էր, ինչը ժողովուրդն ուղղակի ընկալեց որպես հրեշավոր ծաղր: Մի գիշերվա մեջ բանկերի ավանդատուները 1 միլիարդ ԱՄՆ դոլար կորցրին:
Արամ Թումասյանը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս է: Երկար տարիներ նա անտրտունջ ծառայում է հայրենիքին՝ կատարելով գիտական լրջագույն ուսումնասիրություններ, այժմ նաև կրթելով ապագա սպաների: Ռազմական կրթության ոլորտում նրան բոլորն են ճանաչում՝ որպես հրաշալի մասնագետի և մարդու, բոլորն են հպարտանում, որ մեր ռազմական բուհում այսպիսի մակարդակի դասախոս կա, որը հրաշալի տիրապետում է օսմաներենին, կարողանում է թուրքերենի իմացության շնորհիվ բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ անել մեր հարևանների ընդհանրական կերպարի վերաբերյալ: Կարծում ենք` շատերին կհետաքրքրեն օտար միջավայրում մեծացած, այսօր էլ գիտության ձեռքբերումներով իրեն հայրենիքի պաշտպանության գործին նվիրած հայ մարդու կյանքի պատմությունն ու մտորումները:
Այն, որ Թալիշական շարժումը դարձել է տարածաշրջանային նշանակության գործոն, արդեն ոչ մի տարակույս չկա:
Այո՛, այդպես է:
Բանակի գլխավոր հոսպիտալը պիտի հավակնի շատ բարձր չափանիշների, աշխատանքի ծավալները շատ մեծ են: Այստեղ առանձնացրինք գործունեության մի քանի կարևոր ուղղություն: Առաջինը՝ բժշկական. զինվորական կոլեկտիվում ճիշտ փոխհարաբերություններ ստեղծելն էր: Մենք ամրագրեցինք փոխգործակցության, փոխօգնության և «մենք»-ի գաղափարը:
Թուրքիան տասնամյակներ շարունակ վարում է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու քաղաքականություն, որը գնալով ավելի կատարելագործված դրսևորումներ է ստանում: Եթե անցյալ տարի թուրքական պետության ղեկավարը ապրիլի 23-ին հայ ժողովրդին հասցեագրված իր ուղերձում առաջ քաշեց, այսպես կոչված, «ընդհանուր ցավի» թեզը, ապա 2015թ.-ին արդեն թուրք ղեկավարությունը՝ երկրի ղեկավարի առաջնորդությամբ, նենգափոխում է սեփական պատմությունը՝ ապրիլի 24-ը հռչակելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների օր: Իրավիճակին իր գնահատականներն է տալիս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ: