Նորություններ
Պայմանագրային զինծառայող, դիրքի ավագ, լեյտենանտ Արթուր Համբարձումյանի հետ իմ առաջին հանդիպումը 2014-ին էր: Ավելի ճիշտ, դա վիրտուալ շփում էր՝ ֆեյսբուքյան նամակագրություն: Զինվոր Արթուր Համբարձումյանը ինձ պարբերաբար նամակներ էր գրում նույն բովանդակությամբ. «Խնդրում եմ՝ օգնեք ինձ տեղափոխվել Արցախ: …Որ Արցախի սահմանը պաշտպանեմ: Շատ եմ խնդրում՝ օգնեք, որ ինձ Արցախ ուղարկեն…»:
Հրամանատարական կազմի ջանքերով օրերս N զորամիավորումում բացվել է Փառքի սրահ, որտեղ ներկայացվել են զորամիավորման կազմավորման գործում ներդրում ունեցած զինվորականների լուսանկարներ, զորամիավորման անցած մարտական ուղին, հաջողությունների ու ձեռքբերումների մասին պատմող նյութեր, պատերազմական տարիների մասունքներ, զինծառայողների ձեռքի աշխատանքներ։
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։ Հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ:
Օգոստոսի 15-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով։
Անձնակազմի դիմացկունության, ուժային և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության որակները, խմբի կազմում ներդաշնակ գործելու կարողությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 16-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք։
1992 թվականի օգոստոսին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմավորվեց «Արծիվ» մահապարտների գումարտակը։ Հետագայում գումարտակի օրինակով ստեղծվեցին մահապարտների «Արծիվ» կամավորական ջոկատները, որոնք տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցեցին ռազմական գործողություններին տարբեր ուղղություններում՝ աչքի ընկնելով անօրինակ սխրանքներով։