Նորություններ
ԶՈւ սպառազինության վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Զուրաբյանն ու իր որդին՝ Արենը, 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել են տարբեր ճակատներում: Երբ հայրը հայտնվել է ռազմաճակատում, զինվոր որդին ասել է՝ տանը տղամարդ չի մնացել, դու գնա, ես կկռվեմ: Հայրը գնացել է, բայց ոչ թե տուն, այլ մեկ ուրիշ ճակատ: Երբ պատերազմն ավարտվել է, Արենը պարգևատրվել է «Արիության» մեդալով:
Պայմանագրային զինծառայող, դիրքի ավագ, լեյտենանտ Արթուր Համբարձումյանի հետ իմ առաջին հանդիպումը 2014-ին էր: Ավելի ճիշտ, դա վիրտուալ շփում էր՝ ֆեյսբուքյան նամակագրություն: Զինվոր Արթուր Համբարձումյանը ինձ պարբերաբար նամակներ էր գրում նույն բովանդակությամբ. «Խնդրում եմ՝ օգնեք ինձ տեղափոխվել Արցախ: …Որ Արցախի սահմանը պաշտպանեմ: Շատ եմ խնդրում՝ օգնեք, որ ինձ Արցախ ուղարկեն…»:
Հրամանատարական կազմի ջանքերով օրերս N զորամիավորումում բացվել է Փառքի սրահ, որտեղ ներկայացվել են զորամիավորման կազմավորման գործում ներդրում ունեցած զինվորականների լուսանկարներ, զորամիավորման անցած մարտական ուղին, հաջողությունների ու ձեռքբերումների մասին պատմող նյութեր, պատերազմական տարիների մասունքներ, զինծառայողների ձեռքի աշխատանքներ։
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։ Հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ:
Օգոստոսի 15-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով։