Նորություններ
Զինծառայողների մասնագիտական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասի սպայակազմի հետ անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ։
Օրերս անցկացվել է N զորամասի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել Հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, լինել Հայոց բանակի արժանի զինվորներ և և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ զորակոչված Էրիկ Շահբազյանն ու մյուսները սպաների ու փորձառու սերժանտական կազմի օգնությամբ քայլ առ քայլ սերտում են երիտասարդ մարտիկի դասընթացը։
Մարինա Փարսադանյանը 2021 թ.-ից աշխատում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ որպես վիրահատական բաժնի վարիչ: Մինչ այդ, 21 տարի շարունակ ծառայել է Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 44-օրյա պատերազմի մասնակից է, մեր «սպիտակ» բանակի մարտիկներից: Շատ փորձություններով է անցել այս հմայիչ, բարեհոգի ու ժպտերես բժշկուհին: Բայց այս ամենի մասին ավելի լավ է՝ ինքը՝ Մարինան պատմի, հատկապես, որ շատ լավ պատմող է:
Առաջնեկի ծննդից մի քանի օր առաջ էր Գարիկն ավտովթարի ենթարկվել։ Պապը հորը քայլելիս այդպես էլ չտեսավ։ Առայսօր Գարիկը հաշմանդամության սայլակին է։ Հեշտ չէր Այվազյանների երիտասարդ ընտանիքի համար։ Գյուղի դժվար վաստակվող ապրուստը, հոգսն ու կենցաղը, նորաստեղծ ընտանիքի անթիվ, անհամար կարիքները, առաջնեկի ծնունդն ու բազում-բազում երազանքներն ու ծրագրերը մի տեսակ չէին համատեղվում իրականության հետ։
Անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման, դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, բարոյահոգեբանական և ֆիզիկական հատկանիշների ամրապնդման նպատակով օգոստոսի 2-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։