Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

...ՈՐ ՆՈՐԻՑ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՎԻ ՄԵՐ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ

Առաջնեկի ծննդից մի քանի օր առաջ էր Գարիկն ավտովթարի ենթարկվել։ Պապը հորը քայլելիս այդպես էլ չտեսավ։ Առայսօր Գարիկը հաշմանդամության սայլակին է։ Հեշտ չէր Այվազյանների երիտասարդ ընտանիքի համար։ Գյուղի դժվար վաստակվող ապրուստը, հոգսն ու կենցաղը, նորաստեղծ ընտանիքի անթիվ, անհամար կարիքները, առաջնեկի ծնունդն ու բազում-բազում երազանքներն ու ծրագրերը մի տեսակ չէին համատեղվում իրականության հետ։

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման, դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, բարոյահոգեբանական և ֆիզիկական հատկանիշների ամրապնդման նպատակով օգոստոսի 2-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 1-ին անցկացվել են «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» թեմայով պարապմունքներ։

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ

Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում՝ նպատակ ունենալով ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ  ԱՅՑԵԼԵԼ Է N ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

N զորամիավորման զորամասերում հուլիսի 29-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

ՆՇՎԵԼ Է ԶՈՒ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 29-ամյակը։