Նորություններ
Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհայտ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։
N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ հունիսի 29-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Հունիսի 28-ին և 29-ին N զորամասի հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։
Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին, զինծառայողների իրավունքներին և պարտականություններին։
N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 28-ին անցկացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինվորական ունեցվածքի շարային ստուգատես։