Նորություններ
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի աշխատակիցներն այցելել են ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանում։
N զորամիավորման զորամասերում հուլիսի 1-ին հայտարարվել է անվտանգության օր։ Բացազատված ուսումնական կետերում անձնակազմին են ներկայացվել զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների շահագործման և առաջին բուժօգնության ցուցաբերման կանոնները, հնարավոր պատահարների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները։
Հունիսի 27-ին Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։