Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԵՐ

N զորամասի պահպանության գոտում հունիսի 17-ին անցկացվել են տեղազննման աշխատանքներ։

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Հունիսի 16-ին և 17-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել են երկօրյա շտաբային մարզումներ։

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հունիսի 17-ին «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ամփոփվել են N զորամիավորման ենթակա զորամասերի մասնակցությամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Հունիսի 17-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽ Է

Հանրապետության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում եռուզեռ է: Հերթով, կարգով բանակ են մեկնում զորակոչիկները: Թիվ 4 տարածքային ստորաբաժանման բակը մարդաշատ է, առաջին խումբը պատրաստ է անցնել ծառայության:

ՄԵՐ ՈԳԻՆ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԻ

Երկու պատերազմների թոհուբոհով է անցել Թադևոս Ծպնեցյանը։ Ծնունդով Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից է ապագա բժիշկը.
-Ազգանունս առաջացել է Կարսի նահանգի Ծպնի գյուղի անունից, որտեղից 1812թ. նախնիներս շարժվելիս են եղել դեպի Սև ծովի կողմ, բայց Պարնիում գիշերակացը ճակատագրական է եղել։

...ՈՐ ԻՄ ԿՈՐՈՒՍՏՆ ԻԶՈՒՐ ՉԼԻՆԻ

Հայկի դեմքը ծածկված է, դիմագծերը չեմ տեսնում: Գլուխը հակել, թաղել է մոր գրկում: Հաղթանդամ է, թիկնեղ, բարձրահասակ:
-Տղաս երկու մետր բոյ ուներ,- ասում է մայրը,- ու ոտից գլուխ խիղճ էր: Փողոցում մի անտեր շուն, սոված կատու տեսներ, կերակրում, խնամում էր: Խեղճերի, թույլերի, տկարների պաշտպանն էր: Իմ տղայի համար ուրիշի ցավ չկար, հարազատի պես օգնության էր հասնում անծանոթ մարդկանց: