Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ

Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Հունիսի 21-ին և 22-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 22-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժարաններից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգու­թյամբ:

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հրետանավորների մասնագիտական ունակությունների զարգացման, մարտի վարման և կրակի կառավարման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամասի ուսումնական կենտրոններից մեկում հունիսի 22-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ:

ԽԱՉՔԱՐԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված Գրիգոր Թովմասի Աղաբաբյանն այսօր կդառնար 20 տարեկան:

ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

2022 թ. օգոստոսի 11-ից 29-ը «Միջազգային բանակային խաղեր-2022» միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Խաղաղության մարտիկ» մրցախաղի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մրցախաղին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, որոնք այցելել են խաղերի անցկացման վայրեր, ծանոթացել անձնակազմի կեցության, անվտանգության պայմաններին, ինչպես նաև սննդի և բուժսպասարկման կազմակերպման խնդիրներին:

ԱՊՐԵՆՔ ԵՎ ԱՊՐԵՑՆԵՆՔ

Օրերս «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ապրե՛նք և ապրեցնե՛նք» խորագիրը կրող հայրենասիրական-մշակութային միջոցառումը, որը նախաձեռնել էր «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը: