Նորություններ
1950 թ. նոյեմբերի 29-ին, ի նշանավորումն ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում բացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Նախկինում պատվանդանին Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ստալինի արձանն էր խոյանում, որը հետագայում ապամոնտաժվեց, ավելի ուշ՝ 1967 թ., տեղադրվեց Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» վեհաշուք արձանը։
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը:
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը:
Զորամիավորումներից մեկի կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն անցկացվել են գործնական պարապմունքներ։