Նորություններ
Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հաստատմանն են ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է թռիչքների իրականացումը Սիրիայի օդային տարածքում: Այն կարող է քվերակության ներկայացվել արդեն եկող շաբաթ և ոչ միայն ԱՄՆ-ն ու Ճապոնիան, այլև մի շարք արաբական պետություններ ցանկանում են հանդես գալ որպես օրինագծի համահեղինակներ:
Նրանք բոլորը ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների 2011 թվականի շրջանավարտներ են: Եվս 1.500 նորընծա լեյտենանտ էլ հետագա ծառայության է ուղարկվել ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարություններ, ինչպես նաև Անվտանգության դաշնային ծառայություն: Իսկ այն կուրսանտները, որոնք չորս տարի շարունակ սովորել էին այս պահին պաշտպանության նախարարությանը ոչ անհրաժեշտ զինվորական մասնագիտություններ և հետո չեն ցանկացել շարունակել զինվորական ծառայությունը, իրենց իսկ ցանկությամբ իսկույն զորացրվել են:
Հաջողությամբ են ավարտվել ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող օդային խոցող միջոցի`ԱՄՆ զինված ուժերի իրականացրած փորձարկումները: Ենթադրվում է, որ ռազմաօդային ուժերի սպառազինությունում ընդգրկվելիք այս նոր զինատեսակը, որը ստացել է «Առաջադիմական հիպերձայնային զենք» անվանումը, համաձայն Միացյալ Նահանգների նոր ռազմական ծրագրի պահանջների, Վաշինգտոնին թույլ կտա մեկ ժամը չգերազանցող ժամանակահատվածում խոցել երկրագնդի ցանկացած վայրում գտնվող նշանակետ: Պենտագոնի տրամադրած առավել […]
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը վերջին երկու տարիների ընթացքում ճիշտ այսքան գումար է ծախսել տեխնիկական խորհրդատվություն ստանալոււ համար: Վերջին վեց տարիների ընթացքում այս նպատակով ծախսված գումարների հետևողական մեծացումը վկայող աղմկահարույց տվյալները, որոնք ներքին աուդիտի իրականացումից հետո հրապարակել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, սպառնում են մեծ սկանդալով, քանի որ ֆինանսական ճգնաժամի պատճառով բոլոր պետական գերատեսչությունները պետք է նկատելիորեն կրճատեին իրենց ծախսերը, այնինչ աուդիտի արդյունքում պարզվել է, որ Անգլիայի պաշտպանական գերատեսչությունում բյուջետային միջոցների նկատմամբ վերահսկողությունը վատ է իրականացվել կամ ընդհանրապես բացակայել է:
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը կարծում է, որ գործնականում իր սահմանի ողջ շրջագծի երկայնքով ընթացող զինված հակամարտությունները որոշակի հանգամանքների դեպքում կարող են վերաճել միջուկային զենքի կիրառմամբ ընթացող լուրջ պատերազմների, որի մեջ կներքաշվի նաև Ռուսաստանը: Դրա հիմնական վտանգներից մեկը համարվում է Վրաստանի և Ուկրաինայի ձգտումը՝ անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին: Այդ մասին, ՌԴ հանրային պալատում կայացած լսումների ժամանակ, հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:
ՌԴ ԶՈՒ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաեվը հայտարարել է, որ թեև զորատեսակի հրթիռային համալիրների ավելի քան 70 տոկոսը սպառել են երաշխիքային շահագործման ժամկետները, սակայն գտնվում են լրիվ մարտունակ վիճակում և նրանց տեխնիկական վիճակը և հուսալիության տեխնիկամարտավարական բնութագրերը լրիվ համապատասխանում են գործող չափանիշներին:
ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան ՆԳՆ մի շարք տարածքային մարմինների ղեկավարների պնդումների, հայտարարել է, որ բացառվում է ներքին գործերի նախարարության կազմում ազգային պատկանելության սկզբունքով հատուկ ստորաբաժանումների կազմավորումը, քանի որ նման քայլը ոչ միայն չի բարձրացնի իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությունը, այլև հակասում է «Ոստիկանության մասին» ՌԴ օրենքի դրույթներին, և հիշեցրել է, որ ներքգործնախարարությունում ծառայելու համար առաջին հերթին պետք է ունենալ ՌԴ քաղաքացիություն, համապատասխան կրթություն և արհեստավարժ մոտեցում աշխատանքին, իսկ ազգային պատկանելությունը որևէ դեր չի խաղում: