Նորություններ
ՄԱԳԱՏԵ-ի՝ Թեհրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ զեկույցի հրապարակման նախօրեին Իրանը հայտարարել է, որ վերջին տարիներին միջուկային հետազոտությունների բնագավառում Իրանի թռիչքային զարգացումը, որի օրինակներից մեկը Ռուսաստանի օգնությամբ կառուցված Բուշերի ատոմակայանն է, երկրի կառավարությանը թույլ է տալիս ավելի ինքնուրույն գործել այս ասպարեզում և քննարկել միջուկային տեխնոլոգիաների արտահանման հնարավորությունը:
Լիտվայի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսն իր «Նախագահի օրագրերը. լիազորությունների վերջին ժամկետը» հուշագրությունում խոստովանել է, որ 2008 թվականին երեք պետությունների իշխանությունները համաձայնության են եկել իրենց հատուկ ծառայությունների ձերբակալված գործակալներին առանց ավելորդ աղմուկի փոխանակելու հարցի շուրջ:
Այս մասին Նովոսիբիրսկում հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնելով, որ փորձարկումներից հետո «ՍԵՎՄԱՇ» նավաշինարան են վերադառնում նոր մարտական սուզանավեր, որոնց միջոցով էլ կհզորացվի Ռուսաստանի հյուսիսային սահմանները պաշտպանող ռազմածովային խմբավորումը:
Վլադիմիր Պուտինը հավելել է, որ Հյուսիսային ծովային ուղին Ռուսաստանի գերակա տրանսպորտային ուղիներից մեկն է:
Միաժամանակ, այսօր կստորագրվեն չորս հատ «955 Борей» նախագծի ռազմավարական նշանակության հրթիռակիր և մեկ «885 Ясень» նախագծի ատոմային սուզանավերի կառուցման պայմանագրերը:
«Победа» և «Русское лото» համառուսաստանյան պետական վիճակախաղերը հայտարարել են ռուսական բանակին աջակցելու համար նոր համատեղ նախագծի մեկնարկի մասին: Վիճակախաղից կատարվող բոլոր սոցիալական վճարներն այժմ կծառայեն մինչև 2020 թվականը ՌԴ զինված ուժերի սոցիալական զարգացման ռազմավարության իրագործմանը: Իսկ «Победа»-ն ՌԴ կառավարության որոշմամբ հիմնվել է հատկապես այդ նպատակով և հանդիսանում է ռազմավարության իրագործման ֆինանսավորման լրացուցիչ արտաբյուջետային աղբյուր:
ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է 2012 թվականից հրաժարվել սպաներին ու պայմանագրային զինծառայողներին անվճար համազգեստ տրամադրելու ավանդական կանոնից, ինչը կհանգեցնի մեծ խնայողությունների, իսկ զինծառայողներն էլ խնամքով կվերաբերվեն իրենց համազգեստին և կգնեն միայն որակյալ արտադրանք: Ըստ պաշտպանության նախարարության հաշվարկների, մեկ պայմանագրային զինծառայողի հանդերձավորման համար տարեկան ծախսվում յոթ հազար, իսկ գեներալի համար` հիսունյոթ հազար ՌԴ ռուբլի:
Իրաքից տուն վերադարձող ամերիկյան զորախմբի զինվորներն իրենց հետ Միացյալ Նահանգներ են տանում անգամ այն բանտախցի զուգարանակոնքը, որտեղ մինչ մահապատիժը պահվում էր Իրաքի նախկին ղեկավարը:
Զուգարանակոնքն ու խցի դռներն իրենց պատվավոր տեղը կգտնեն Միսսուրիի նահանգում գտնվող զինվորական ոստիկանության թանգարանում:
Այն քրեական գործերը, որոնց քննության վերաբերյալ անվստահություն կա, հարուցվել են նախքան իմ պաշտոնավարումը (Տիգրան Օհանջանյանի, Արտակ Նազարյանի, Վալերի Մուրադյանի եւ էլի մի քանիսի)։ Օրինակ՝ Վալերի Մուրադյանի ինքնասպանության վերաբերյալ գործը կասեցված էր մինչեւ իմ զինդատախազ նշանակվելը. իմ նախաձեռնությամբ գործի քննությունը վերսկսվեց, քննության ընթացքում բացահայտեցինք եւ որպես մեղադրյալ կալանավորեցինք մեկ զինծառայողի։ Վերջինս ազատ արձակվեց համաներման ակտով։ Գործի քննությունը այժմ շարունակվում է։ Արտակ Նազարյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկված է դատարան։