Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ

Արդեն ավելի քան կես տարի է, ինչ ՆԱՏՕ-ի ուժերի աջակցությամբ Լիբիայում ապստամբները մարտական գործողություններ են իրականացնում ընդդեմ Մուամար Քադաֆիի ռեժիմի: Հոկտեմբերի 20-ին աշխարհն ականատես դարձավ երկրի 42 տարվա առաջնորդի ստորացուցիչ վախճանին, սակայն դեռ հարց է` արդյոք դա նշանակո՞ւմ է նաեւ երկրում սկսված քաղաքացիական պատերազմի վախճան: Այդուհանդերձ, Քադաֆիի մահով ավարտվում է լիբիական պատերազմի մի շրջափուլ, եւ տեղին է որոշակի եզրահանգումներ անելը:

ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է 73 ԿԻԼՈԳՐԱՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐ

Երկրի ուրանի ազգային ընկերության՝ Շտեյն քաղաքում գտնվող պահեստներից ռազմավարական հումքի անհետացման կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Ոստիկանության կարծիքով, հանքաքարով լեցուն ութ կոնտեյներ անհետացել է վերջին երեք ամիսների ընթացքում, որոնցից կոնտեյներներից յուրաքանչյուրի վնասումը, ըստ փորձագետների, խիստ բացասական հետևանքներ կունենա շրջակա միջավայրի համար:

ԱՄՆ-Ը ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԻՐԱՆԻ ՎՐԱ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել, է որ Վաշինգտոնին մտահոգում է միջուկային հետազոտությունների ասպարեզում Իրանի առաջընթացը հաստատող ՄԱԳԱՏԷ-ի հերթական նոյեմբերին հրապարակվելիք զեկույցից՝ հետո Թել Ավիվի` Միացյալ Նահանգների հետ չհամաձայնեցված գործողությունների դիմելու հավանականությունը, որի կանխման նպատակով ԱՄՆ-ը փորձում է հասնել ՄԱԿ անվտանգության խորհրդի` Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելուն, ինչն Իսրայելին ետ կպահի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, ինչն էլ իր հերթին անխուսափելիորեն կհանգեցնի ողջ Մերձավորարևելյան տարածաշրջանում մեծ պատերազմի:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱՆ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՈՐՊԵՍ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ

Տարօրինակ այս գործով այժմ զբաղվում է ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչությունը: Երկրորդ կարգի կապիտանը մեղադրվում է… արգելափակոցներ տեղադրող և ինը միլիոն ռուսական ռուբլի արժողության ինժեներական մեքենան հափշտակելու ու մետաղի ջարդոնի ընդունման կետ հանձնելու մեջ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԼԻԲԻԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս մասին Աբու-Դաբիում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հստակեցնելով, որ Մոսկվան պաշտպանում է ոչ թե այս կամ այն վարչակարգը, այլ միջազգային իրավունքի դրույթները և պնդում Սիրիայում իշխանությունների և ընդիմության միջև շուտափույթ երկխոսության անհրաժեշտությունը: Մոսկվան իրադարձությունների նույնպիսի զարգացում է ակնկալում նաև Եմենում:

ԼԻԲԻԱՅԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ` «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԱ՞ՐԴ»

Ռուսական լրատվամիջոցներն այսպես էին անվանարկել Միացյալ Նահանգներում կրթություն ստացած ու այնտեղ երկար տարիներ ապրած գիտնական Աբդուլ ալ-Ռահիմ ալ-Կիբին, որին երկրի ժամանակավոր կառավարության նախագահի պաշտոնը վստահելու օգտին է քվեարկել ազգային անցումային խորհրդի 51 անդամից ընդամենը 26-ը:
Էլեկտրոնիկայի բնագավառի նախկին գիտաշխատողն ու դասախոսը կյանքի մեծ մասն ապրել է Արևմուտքում, կրթություն ստացել ԱՄՆ-ում, ապա Կատարում ու Արաբական Միացյալ Էմիրություններում զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ:

ԼՈՒԾԱՐՎԵԼ Է ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Երկրի նախագահ Մանուել Սանթոսը որոշում է ընդունել Անվտանգության վարչական դեպարտամենտի լուծարման և նրա աշխատակիցներին արտաքին ու ներքին գործերի նախարարություններ և գլխավոր դատախազություն տեղափոխելու մասին: Այս գերատեսչությունն էր համակարգում Կոլումբիայի հետախուզությունն ու հակահետախուզությունը, ապահովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կյանքի անվտանգությունը, ինչպես նաև զբաղվում միգրացիոն խնդիրներով: