Նորություններ
Լիբիայի ազգային անցումային կառավարությունը հայտարարել է, որ երկրի նախկին ղեկավարներին սպանողները կկանգնեն դատարանի առաջ: Իսկ ՄԱԿ-ում Լիբիայի դեսպանի տեղակալը նախօրեին հայտարարել էր, որ նրանք ազգային անցումային կառավարության զինվորները չեն եղել, և որ Քադաֆին իրենց մոտ է հայտնվել արդեն վերքերից մահացած վիճակում:
Միաժամանակ, Քադաֆիի կողմնակիցները սկսել են ի կատար ածել գնդապետին սպանողների նկատմամբ իրենց կայացրած դատավճիռը: Մասնավորապես աղջիկ դիպուկահարը կրակել է Սինդա ալ-Արիբիի վրա, որը պնդում է, թե ինքն է գերել Քադաֆիին:
Զրահապատ մեքենաների ձեռքբերումը չի ընդգրկվել մինչեւ 2020 թվականը սպառազինության նորացման պետական ծրագրում:
Այս մարտական մեքենան մշակած Արզամասի մեքենաշինական գործարանի տնօրեն Դմիտրի Գալկինը, մեկնաբանելով փաստը, ասել է, որ սույն որոշման հետևանքով զրահամեքենան չեն գնի նաև այլ պետություններ, քանի որ յուրաքանչյուր պատվիրատուի համար առաջին կարեւոր պայմանը տվյալ մարտական տեխնիկայի` արտադրող երկրի սպառազինությունում ընդգրկված լինելն է:
«Twitter»-ում «Казарма-блог»-ը վարող ՌԴ օդադեսանտային զորքերի ժամկետային զինծառայողն սեփական ցանկությամբ տեղափոխվել է այլ զորամաս: Այդ մասին հայտնել է զորատեսակի հրամանատարությունը, հավելելով, որ նրա նկատմամբ կարգապահական որևէ տույժ չի կիրառվել: Զինվորը բլոգը վարել էր անանուն, բայց ծառայակիցները, իմանալով այդ մասին, իսկույն հայտնել էին հրամանատարությանը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ զինված ուժերի նոր կազմակերպական-հաստիքային կառուցվածքում ցամաքային զորքերի, ռազմածովային նավատորմի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբների պետերի ու նրանց քարտուղարությունների հաստիքներ ամենայն հավանականությամբ, չեն լինի:
Դա պայմանավորված է զինված ուժերի բարձր հրամանատարական օղակների՝ առաջիկայում սպասվող վերակազմավորմամբ:
Հունիսի 2-ին ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական գլխավոր վարչության պետ, բժշկական ծառայության գեներալ-մայոր Ալեքսանդր Բելեվիտինի գործի նախաքննությունը տարօրինակ զարգացումներ է ստացել:
Քաղաքացիական հագուստով մարդիկ հենց աշխատավայրում կարճ զրույցից հետո իրենց հետ են տարել գեներալի կնոջը` Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի նեանթոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Բելեվիտինային:
Լիբիայում մարտական գործողություններին մասնակից պետությունների զինված ուժերի շտաբի պետերի՝ Կատարում գումարված խորհրդակցությունում երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Համադա բեն Ալի ալ-Ատիյան առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ Կատարի բանակի հարյուրավոր զինծառայողներ Լիբիայի ազգային անցումային խորհրդի ուժերի կազմում կռվել են Քադաֆիի վարչակարգի տապալման համար:
Վերջերս որոշ մարդիկ, շահարկելով բանակում սպանված կամ ինքնասպան եղած զինվորների ծնողների վիշտը, փորձում են քաղաքական նպատակներով վարկաբեկել բանակը: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի այս հայտարարության քննարկումով էլ սկսվեց «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հոկտեմբերի 22-ի հաղորդումը: Ա.Հովհաննիսյանի ընդդիմախոսը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր, իսկ հաղորդումը վարում էր Աննա Իսրայելյանը: