Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԴ-Ն ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՐԾԻՔԻ ՀԵՏ

Ռուսաստանը համաձայն չէ Ադրբեջանի արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ, անվտանգության հարցերով վարչության 2-րդ քարտուղար Էլչին Հուսեյնլիի այն հայտարարության հետ, ըստ որի’ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները տարածաշրջանում անկայունության պատճառ են դառնում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը’ ավելացնելով, որ Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ խաղաղության պահպանմամբ:

ՖՐԱՆՍԻԱՆ ԵՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՍՆԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓԻՆ

Ֆրանսիան եւ Եվրամիությունը կողմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը շարունակելուն:
Այս մասին հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն’ ավելացնելով, որ այդ ձեւաչափում անհրաժեշտ է վերսկսել երկխոսությունը:

17-10-1

Այդ մասին հայտնել է երկրի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Ալի Մոխսեն ալ Ախմարը: Ինքը` գեներալն ընդիմության կողմն էր անցել դեռ 2011 թվականի մարտին:
Նրա խոսքով, երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին չենթարկվող զինվորականների նպատակն է դադարեցնել նախագահի և նրան հավատարիմ զորքերի կողմից իրականացվող լայնածավալ բռնությունները:

«ՄԵՆՔ ԿԱՎԵՐԵՆՔ ՔԱԴԱՖԻԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՄԵՆ ԻՆՉ»

Երկրի մայրաքաղաք Տրիպոլիում լիբիական հեղափոխության առաջնորդի՝ 6.000 քառակուսի մետր տարածք ընդգրկող Բաբ էլ-Ազիզիա նստավայրի պարիսպն ավերելու ընթացքում նման հայտարարություն է արել երկրի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը և հավելել, որ դրանց փոխարեն Լիբիայում այլևս կկառուցվեն միայն խաղաղ նշանակության շինություններ: Միաժամանակ, Տրիպոլիում աստիճանաբար վերսկսվում են Քադաֆիի կողմնակիցների բողոքի ակցիաները, որոնք դադարել էին օգոստոսի վերջին, երբ ապստամբները գրավեցին Լիբիայի մայրաքաղաքը:

ՔԵՆԻԱՅԻ ԲԱՆԱԿԸ ՄՏԵԼ Է ՀԱՐԵՎԱՆ ՍՈՄԱԼԻԻ ՏԱՐԱԾՔ

Քենիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրականացվում է իսլամական «Ալ Շաբաբ» կազմակերպության գրոհայինների վնասազերծման գործողություն և հայտնի չէ, թե բանակային ստորաբաժանումները երբ կհեռանան Սոմալիի տարածքից:
Այս կազմակերպության մարտիկները կասկածվում են երկու պետությունների սահմանին գտնվող փախստականների ճամբարից «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության երկու իսպանուհի աշխատակցուհիների առևանգման մեջ:

ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԲԱՂԴԱԴՈՒՄ ԿՄՆԱ 160 ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Պենտագոնի կարծիքով, այդքան անձնակազմը բավարար է` պաշտպանելու Իրաքում ԱՄՆ դեսպանատունը:
Նախկինում քննարկվում էր զորքերի դուրսբերումից հետո էլ Իրաքում թողնել մինչև 5.000 հոգի անձնակազմ ունեցող ամերիկյան զորախումբ, որն Իրաքի զինված ուժերի ուսուցումն իրականացնելուց զատ, պետք է դիմակայեր նաև Իրաքում իր ազդեցությունը մեծացնելու՝ Թեհրանի փորձերին:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 119 ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական այս երևույթն ամենից շատ տարածված է պարտադիր ժամկետային զինծառայողների շրջանում, որոնցից 59 հոգի վերջ է տվել իր կյանքին: Ինքնասպանության է դիմել նաև 14 սպա: