Նորություններ
Որոշումն ընդունվել է վերջերս ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում կայացած խորհրդակցության ժամանակ: Ըստ այդմ, ինքնաձիգին դանակի ամրացման հարմարանքը ներառվել է AK-74-ին փոխարինելու կոչված և այժմ մշակման փուլում գտնվող նոր ինքնաձիգի տեխնիկական բնութագրի ցանկում:
Սվին-դանակի կիրառության դեմ արտահայտվողների հիմնական փաստարկը ժամանակակից «թվային» մարտում վերջինիս գործածության անչափ ցածր հավականությունն է: Սակայն, ի վերջո, հաղթել են սվին-դանակի կողմնակիցները, որոնք մատնացույց են արել այն հանգամանքը, որ փամփուշտները սպառվելուց հետո այն մնում է զինվորի միակ զենքը:
Ուկրաինայի Լվովի մարզի գյուղերից մեկում բնակչության շրջանում կատարված հարցումից հետո Խաղաղության փողոցը վերանվանվել է «Նախտիգալ» գումարտակի զինվորների անունով: Հատուկ նշանակության այս գումարտակը, որն անվանում են նաև Ստեփան Բանդերայի անվան ուկրաինական լեգեոն, աբվերը ստեղծել էր 1941 թվականին։ Այն հիմնականում զբաղվում էր խորհրդային բանակի դեմ խափանարար գործողություններով:
Իսրայելի իշխանությունները համաձայնել են 2006 թվականին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից գերված կապրալ Գիլադ Շալիտին փոխանակել Իսրայելի բանտերում պահվող 1027 պաղեստինցիների հետ, որոնցից 27-ը կանայք են:
Փոխանակումն իրականացնելու համար Կահիրե է ժամանել ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը` կազմակերպության քաղաքական բյուրոյի ղեկավար Հալեդ Մաշելի գլխավորությամբ:
Առայժմ անհաջողության են մատնվում արտասահմանում, մասնավորապես Իրաքում ու Աֆղանստանում մարտական խնդիրներ կատարող ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Predator» և «Reaper» անօդաչու թռչող սարքերի թռիչքներն ապահովող համակարգչային ցանց ներթափանցած վիրուսի վնասազերծման ջանքերը:
Պարզ չէ` վիրուսը պատահմա՞մբ է հայտնվել համակարգշային ցանցում, թե՞ հաքերների «օգնությամբ»:
Վիրուսը հայտնաբերվել է ռազմաօդային ուժերի` Նևադա նահանգում գտնվող բազայում:
Տաջիկստանը Չինաստանին է հանձնել Հարավային Պամիրում գտնվող Լեռնային Բադաշխանի Ինքնավար Մարզի մի մասը` ուրանով, ոսկով և այլ թանկարժեք հանածոներով հարուստ, 1158 քառակուսի կիլոմետր մակերեսով, երկրի ընդհանուր տարածքի 1%-ը կազմող տարածքը:
Ընդդիմությունը Տաջիկստանի իշխանությունների որոշման առթիվ բուռն բողոք է հայտնել և հայտարարել, որ «երկրի պատմության այդ սև բիծը չի ջնջվի մի քանի սերունդների հիշողությունից»:
Ընդիմությունը պնդում է, որ ոտնահարվել է երկրի սահմանադրությունը, քանի որ ինքնավար մարզի սահմանները կարող են փոփոխվել միայն մարզի բնակչության հանրաքվեի արդյունքում, և ոչ թե կենտրոնական իշխանությունների որոշմամբ:
Զենքի ռուս հանճարեղ կոնստրուկտորը դատի էր տվել շվեյցարական «Vinista» և «Hexis Energy» ընկերություններին` առանց իր համաձայնության «Kalaschnikow» անվանմամբ էներգետիկ ըմպելիք արտադրելու և այն ներկայացնող սայթի ձևավորման մեջ «Կալաշնիկով» ավտոմատի փամփուշտներ պատկերելու համար: Ֆրանսիական դատարանը բավարարել է Միխայիլ Կալաշնիկովի հայցը, արգելել ըմպելիքի հետագա արտադրությունը և երկու ընկերություններին պարտավորեցրել Կալաշնիկովին վճարել 10.000 եվրո` որպես փոխհատուցում:
Դրանք նախատեսված են միջուկային մարտագլխիկ և 10.000 կիլոմտեր հեռահարություն ունեցող «Ագնի-5» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուղղորդման համակարգի համար: Ըստ հնդկական աղբյուրների` համաձայնությունը ձեռք է բերվել Հնդկաստանի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակության այցի ընթացքում:
Աշխարհում նման հեռահարությամբ հրթիռներ ունեն միայն Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Չինաստանը: