Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԻ ՎՐԱ

Գիշատիչը թափանցելով զորամասի տարածք, հասցրել է կծել մեկ զինծառայողի: Արջին վնասազերծել են որսորդները:

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՎԱՐՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՌԴ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել մայոր Դմիտրի Կապուստինի նկատմամբ, ով կասկածվում է վարորդական իրավունքների տրման հետ կապված կաշառք վերցնելու մեջ:
Կապուստինը 2011թ. մայիսի 9-ին Հաղթանակի զորահանդեսի ժամանակ վարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի մեքենան:
Քննության տվյալներով Կապուստինը և ոստիկանության մայոր Ալեքսանդր Զայցևը մի քաղաքացու խոստացել են 25000 հազար ռուբլու դիմաց տրամադրել վարորդական երկամսյա կուրսեր ավարտելու մասին վկայական, այնուհետև ապահովել Ц կարգի վարորդական իրավունքի համար քննության երաշխավորված հանձնումը:

ԻՐԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ Է ՎԵՐՑՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Իրանի ռազմաօդային ուժերը սպառազինության են վերցրել ազգային մշակման Mersad զենիթահրթիռային համալիրը: Դա տեղի է ունեցել մի շարք հաջող փորձարկումներից հետո: Mersad համալիրների վրա տեղադրված են Shahin հրթիռներ, որոնք ունակ են օդային թիրախներ խոցել մինչև 70-150 կմ հեռավորության վրա:
Համալիրների սերիական արտադրությունն սկսվել է շատ ավելի վաղ` 2010թ.: Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի խոսքերով այն առանձնանում է իր մարտական բնութագրերով, նույնիսկ ակտիվ ռադիոէլեկտրոնային ճնշման պայմաններում թիրախները խոցելու կարողությամբ:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ 2010Թ. ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՆՈՐԴՆ Է

2010թ. Հդկաստանը դարձել է աշխարհում սովորական սպառազինության խոշորագույն գնորդ` ներկրելով 5,8 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք: Այդ մասին հայտնել է FirstPost գործակալությունը` հենվելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացրած տվյալների վրա:
Երկրորդ տեղում Թայվանն է, որը գնել է 2,7 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա, երրորդ տեղում` Սաուդյան Արաբիան 2,2 միլիարդ դոլարով, թեև նույնքան ծախսել է նաև Պակիստանը:
ԱՄՆ Կոնգրեսի տվյալների համաձայն` նախորդ տարի աշխարհում ամենից շատ սպառազինություն գնել են զարգացող երկրները` շուրջ 30,7 միլիարդ դոլարի: Զարգացած պետություններն ընդհակառակը, նվազեցրել են գնումների ծավալները ռազմական ծախսերի կրճատման ծրագրերի պատճառով:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՎԵԼԱՆԱ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԻՆ

Ֆրանսիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրի ռազմական բյուջեն 2012թ. 1,6 տոկոսով ավելացնելու մասին` հասցնելով մինչև 31,7 միլիարդ եվրո: Ռազմական բյուջեի աճը կապահովվի չօգտագործվող զինվորական ռադիոհաճախականությունների և գույքի ավելցուկի վաճառքի հաշվին: Դրա շնորհիվ երկրի ռազմական գերատեսչությունը նախատեսում է ստանալ առնվազն 1,1 միլիարդ եվրո:
2012թ. Ֆրանսիայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի և ենթակառուցվածքների շահագործման, նորոգման ծախսերը կկազմեն 16,5 միլիարդ եվրո` այս տարվա համեմատ ավելանալով 3 տոկոսով: Շուրջ 10 միլիարդ եվրո կհատկացվի նոր սպառազինության ձեռքբերման համար: Իսկ մնացած միջոցները կուղղվեն տարբեր ռազմական նախագծերի, արտասահմանում ռազմական օպերացիաների իրականացման համար:

МИ-35М МИ-28Н-Ի ՓՈԽԱՐԵՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է գնել Ми-35М ուղղաթիռներ (Ми-24-ի արտահանվող արդիականացված տարբերակը) Ми-28Н հարվածային ուղղաթիռների փոխարեն: Զինվորականների կարծիքով Ми-35М-ը ավելի հեշտ է շահագործվում և ավելի էժան է Ми-28Н-ից:
Բացի այդ, Ми-35М-ը հնարավոր է ավելի արագ մատակարարել զորքեր: Նրա բոլոր հնարավորությունները մանրակրկիտ ուսումնասիրված են, առկա է պատրաստի արտադրական հոսքագիծ, որը 1971թ. թողարկում է Ми-24 ուղղաթիռներ: Այդպիսով քիչ ժամանակ կծախսվի նոր մարտական տեխնիկայով համալրված ավիացիոն զորամասեր կազմավորելու համար:

F-35B ԿՈՐԾԱՆԻՉԸ ԱՌԱՋԻՆ ՎԱՅՐԷՋՔՆ Է ԿԱՏԱՐԵԼ ՌԱԶՄԱՆԱՎԻ ՎՐԱ

Ամերիկյան հեռանկարային F-35 Ligtning II կործանիչի կարճեցված վերթիռով և ուղղահայաց վայրեջքով տարբերակը` F-35B, առաջին անգամ վայրէջք է կատարել ռազմանավի տախտակամածի վրա:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Ուոսպ» ունիվերսալ դեսանտային նավի վրա` ազդարարելով կործանիչի ծովային փորձարկումների սկիզբը:
Այս փորձարկումների հաջող ընթացքից է կախված F-35B մոդիֆիկացիայի հետագա ճակատագիրը: 2010թ. նախագծի համար սահմանվել է 2 տարի ժամանակով փորձաշրջան առկա թերությունները վերացնելու և մշակումը ավարտին հասցնելու համար:
Նախապես հայտարարվել է, որ F-35B-ն պատրաստ կլինի 2018թ.: ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը այսպիսի 340 կործանիչ գնելու ցանկություն է հայտնել: