Նորություններ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան մտահոգված է Իսրայելի շարունակական մեկուսացմամբ և երկրի իշխանություններին կոչ է արել կարգավորել դիվանագիտական հարաբերությունները տարածաշրջանի նախկին գործընկերների հետ:
Նրա կարծիքով աճող մեկուսացումը առավել ևս անցանկալի է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները և կանխատեսվող դեմոկրատական բարեփոխումները:
Պանետտան ընդգծել է, որ ռազմական գերակայությունը չի կարող փոխհատուցել դիվանագիտական ոլորտի թուլությունը, այդ պատճառով էլ Իսրայելը պետք է վերականգնի բարեկամական հարաբերությունները Եգիպտոսի, Թուրքիայի և մյուս պետությունների հետ` հենվելով ԱՄՆ համակողմանի աջակցության վրա:
Բրիտանական The Daily Telegraph թերթը հրապարակել է մի փաստաթուղթ, որը լրատվամիջոցը ներկայացնում է որպես ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գաղտնի հրաման Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող անձանց դեմ պայքարելու համար հատուկ ջոկատներ ստեղծելու վերաբերյալ:
Փաստաթղթում մասնավորապես խոսվում է ահաբեկչության, նաև ՌԴ քաղաքացիների, պետական կառուցվածքի և կառավարության դեմ առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնելու և Ռուսաստան վերադարձնելու մասին: Հատուկ հրահանգի դեպքում ջոկատների գործակալներին թույլատրվում է ոչնչացնել նշանակետերը այլ պետությունների տարածքում:
Ռուսաստանյան տեսչական խմբի` հոկտեմբերի 3-ից 7-ը նախատեսված թռիչքը կիրականացվի բաց երկնքի վերաբերյալ միջազգային համաձայնագրի շրջանակներում: Այն կմեկնարկի «Էսկիշեհիր» օդանավակայանից և կձգվի շուրջ մեկ ու կես հազար կիլոմետր:
Ռուս և թուրք մասնագետները համատեղ հսկողություն կիրականացնեն դիտարկման տեխնիկական միջոցների կիրառման` համաձայնագրով սահմանված կարգի պահպանման նկատմամբ:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այն հանել է սեփականաշնորհման ոչ ենթակա ձեռնարկությունների ցուցակից, որը հաստատվել էր դեռ Բորիս Ելցինի` 1993 թ. դեկտեմբերի 24-ի հրամանագրով: Նույն բախտին են արժանացել նաև ատոմային սառցահատների համալիր տեխսպասարկման համար նախատեսված առափնյա կայանատեղերը:
Գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակին, ով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ևս երկու բարձրաստիճան զինվորականների հետ զորացրման զեկուցագիր էր ներկայացրել դեռ հունիսի սկզբին, կփոխարինի Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Զարուդնիցկին:
Երեք երիտասարդ գեներալների հրաժարական դիմումը լայն քննարկման առարկա դարձավ ռուսական մամուլում: Նրանց քայլը բացատրվում էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից իրականացվող բարեփոխումների հետ համաձայն չլինելով: Իսկ ՊՆ միմյանց հակասող մեկնաբանությունները, թե զորացրման դիմումները պայմանավորված էին երիտասարդ գեներալների առողջական վիճակով և կամ Մոսկվայից հեռու ծառայելու կարգադրությանը չենթարկվելով, արժանացան մամուլի հեգնանքին:
Վաշինգտոնը մտադիր է արմատապես վերանայել Աֆղանստանում իր զորախմբի մատակարարման երթուղիները: Ուզբեկստանի տարածքով այլընտրանքային ուղու ստեղծման հեռակարները, որոնք լիովին համահունչ են Տաշքենդի հետ հարաբերությունների բարելավման` Վաշինգտոնի որդեգրած ուղեգծին, Բարաք Օբաման քննարկել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հետ:
Ուզբեկստանի տարածքով մարտական տեխնիկայի մատակարարման «Հյուսիսային միջանցքը» գործում է վաղուց, իսկ այժմ խոսքը գնում է կենդանի ուժի տեղափոխման մասին, ինչը մեծապես կմեծացնի Ուզբեկստանի դերն ամերիկյան զորախմբի մատակարարման նոր երթուղում:
Երկրի ցամաքային զորքերում` տարածքային բանակի երկաթուղային զորքերի 969-րդ գնդում Հնդկաստանի 1,3 միլիոնանոց զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է կին: Նա կզբաղեցնի շարքայինի համար նախատեսված հաստիք:
35 տարեկան և երկու երեխաների մայր Շանթի Տիգգան, ով որակավորման հանձնաժողովին ապշեցրել էր իր ֆիզիկական ու մասնագիտական պատրաստության մակարդակով, խոստովանել է, թե չգիտեր մարտական զորամասերում կանանց ծառայության վերաբերյալ արգելքի մասին:
Մինչ այժմ Հնդկաստանի բանակում կանայք ծառայում էին միայն ոչ մարտական զորամասերում: