Նորություններ
Եմենի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը սխալմամբ օդային հարձակման է ենթարկել երկրի հարավում գտնվող և «Ալ Քաիդայի» կողմից վերահսկվող Զանջիբար քաղաքի դպրոցին, ուր տեղակայված են կառավարական զորքերը: Ռմբահարման հետևանքով զոհվել է առնվազն 30 զինծառայող:
Խորհրդում ընդգրկված են Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող բոլոր կուսակցությունները: Հանդիպման ընթացքում, որն ի դեպ կայացել է Ստամբուլում, կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակ են հռչակել նոր ու ժողովրդավարական պետության կառուցումը:
Այս հայտարարությունը համընկավ պաշտոնական այն հաղորդագրության տարածմանը, թե օգոստոսի վերջերից ապստամբներին միացած Ռաստան քաղաքն անցել է կառավարական զորքերի վերահսկողության ներքո:
Ֆինանսատնտեսական պլանավորման ծառայության ավագ սպան մեղավոր է ճանաչվել 3 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ: Այս բացահայտման շնորհիվ քննիչները պետության ռազմական բյուջեում հայտնաբերել են 30 միլիոն ռուբլու հափշտակում:
ՌԴ քննչական ծառայության կողմից այս մասին հայտարարելու հաջորդ իսկ օրը տիեզերագնացների պատրաստման կենտրոնի գլխավոր ինժեներին մեղադրանք ներկայացվեց չկատարված աշխատանքների դիմաց 75 միլիոն ռուբլի փոխանցելու համար:
Այս հերքումը պատասխանն էր Լիբիայի ազգային անցումային խորհրդի պաշտոնական ներկայացուցչի այն հայտարարության, թե Մուսա Իբրահիմը գերվել է Սիրտի մատույցներում, երբ փորձում էր փախստականների քարավանում թաքնվելով հեռանալ պաշարված քաղաքից:
Իբրահիմը նաև հավելել է, որ ինքը եղել է Սիրտի տվյալ ուղղությունը պաշտպանող 23 մարտիկների հետ, որոնք մեկուկես օր շարունակ ենթարկվել են չդադարող գրոհների և ունեցել զոհեր:
Ավելի վաղ արաբական մի շարք լրատվամիջոցներ ևս հերքել էին Մուսա Իբրահիմի գերվելու մասին լուրերը` դրանք որակելով որպես Լիբիայի ազգային անցումային խորհրդի կողմից տարածվող հերթական սուտ:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան զորախմբի հրամանատար, բանակի գեներալ Քարտեր Համը, նշելով, որ ավիահարվածներ կհասցվեն միայն ազգային անցումային խորհրդի խնդրանքի դեպքում: Համապատասխան որոշումը կընդունվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ:
Սակայն Դաշինքի հետախուզական գործողությունները, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, կշարունակվեն: Ինչպես նշել է ամերիկյան գեներալը, Լիբիայի նոր կառավարությանն անհրաժեշտ է օգնել լուծելու այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են սահմանի պաշտպանությունն ու զենքի տարածման դեմ պայքարը:
Սեպտեմբերի 28-ին վրաց-աբխազական սահմանին բացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության 10-րդ սահմանապահ ուղեկալը: Վրաց-աբխազական սահմանի ամրացումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության միջև «Աբխազիայի Հանրապետության պետական սահմանի պահպանության համատեղ ջանքերի մասին» 2009 թվականի ապրիլի 30-ին կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում:
«Մարդու իրավունքների եգիպտական միության» տվյալներով, մինչ տարեվերջ այդ թիվը կարող է հասնել 250.000-ի և նման դինամիկայի պահպանման դեպքում առաջիկա 10 տարիներին Եգիպտոսում քրիստոնեության մյուս հետևորդների հետ միասին երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը կազմող ղպտիների համայնքը կկրճատվի մեկ երրորդով:
Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ օգտվելով Եգիպտոսի իշխանությունների թողտվությունից, ղպտիներին երկրից հեռանալ պարտադրում են սալաֆի արմատականները: