Նորություններ
Այդ մասին գնդապետն ինքը հայտարարել է Բանի Վալիդի քաղաքային ռադիոյով: Դիմելով Սիրտի ու Բանի Վալիդի պաշտպաններին` Քադաֆին ասել է, որ ինքը նրանց կողքին է՝ մարտադաշտում և ոչ թե Վենեսուելայում կամ Նիգերիայում, ինչպես պնդում են իր թշնամիները:
Նա Արևմուտքին վերստին մեղադրել է նավթին տիրանալու նպատակով իր երկրի վրա հարձակվելու համար և սպառնացել, որ նրանց համար Լիբիան իսկական դժոխք կդառնա:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ այս գործընթացն իրականացվելու է ոչ թե հրահանգների, այլ փորձարկման արդյունքների վրա հիմնված եզրակացություների միջոցով և հավելել, թե պետք է ճիշտ հավասարակշռելով զինված ուժերի համալրման կարգը, տարեցտարի մեծացնել պայմանագրային զինծառայության տեսակարար կշիռը:
ՌԴ նախագահը միաժամանակ հարկ է համարել հիշեցնել, որ այս գործընթացն իրականություն է դառնալու ոչ թե պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և կամ անգամ գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումներով, այլ պետության ֆինանսական հնարավորություների համաձայն, որովհետև չի կարելի պայմանագրային զինծառայողին հրավիրել զորամաս, առանց նրան ապահովելու սոցիալ-կենցաղային տարրական հնարավորություններով:
ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր ՎԱԼԵՐԻ ՆԱՐԻՄԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ: ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր ՄԱՐՏԻՆ ՆԱԶԱՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ ԱԼԲԵՐՏ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՐԴՈՅԱՆԻՆ: ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ […]
Հարցազրույց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։ -Պարոն գեներալ-լեյտենանտ, «Հայ զինվոր» թերթը թեպետ ուշացումով, սրտանց շնորհավորում է Ձեր ծննդյան 55-ամյա տարեդարձը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ուժ ու կորով: Ձեր ծննդյան օրը բոլորը խմել են Ձեր կենացը, հետաքրքիր է իմանալ, Դուք ի՞նչ կենաց եք խմել: -Մաղթանքների համար շնորհակալ եմ: Ես բաժակ եմ բարձրացրել մարտնչած եւ հաղթած հայ […]
«Հայաստանը դո՛ւ ես». Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի այս կարգախոսով տոգորված` սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան Հանրապետության հրապարակում հպարտ շարասյուներով կանգնել էին զորախմբեր եւ զինված ուժերի ստորաբաժանումներ, այստեղ էին շտապում նաեւ ձեռքերն ու այտերը եռագույն ներկած քաղաքացիներ` տոնելու ՀՀ անկախության 20-ամյակը եւ մասնակիցը լինելու բացառիկ ու նշանակալի իրադարձության` տոնական զորահանդեսին:
Զորահանդեսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իրականացրեց անձնակազմի զորատեսը: Տրիբունա բարձրացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեցին կառավարության շենքի ժամացույցի զարկերը` ազդարարելով ժամը 11-ը:
Մեր զինված ուժերում լավագույնները շատ-շատ են, հենց մեր գումարտակում ու մեր վաշտում բազմաթիվ օրինակելի զինվորներ կան, որոնք ծառայում են անմնացորդ նվիրումով, բարեխղճորեն, ուժերի գերլարումով։ Նրանք քաջ են, տիրապետում են իրենց զինվորական մասնագիտությանը, պարտաճանաչ են ու լիովին պատրաստ` կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք։ Ես վստահ եմ, որ բազմաթիվ, հարյուրավոր լավագույններից ինձ են ընտրել՝ որպես հայ զինվորի հավաքական կերպար, որ ստանամ «Մարտական ծառայության» մեդալը եւ այն «կիսեմ» ընկերներիս եւ ազգային բանակի այն զինվորների հետ, որոնք մինչ օրս պահպանել են Արցախյան պատերազմի նվաճումներն ու մեր երկրի սահմանները։
Չեմ հիշում, թե քանի տարեկան էի այն ժամանակ։ Միայն հիշում եմ, որ մարդկանց մեջ շատ բարություն կար և շատ մեծ սեր։ Մեր փոքրիկ բանավանի բնակիչներն էլ, ինչպես բոլոր գյուղերում ու ավաններում, ամեն երեկո հավաքվում էին մեկն ու մեկի տանը՝ լոտո խաղալու կամ հենց այնպես զրուցելու։ Եվ երբեք ոչ ոք չէր գանգատվում ժամանակի սղությունից ու ոչ մի տեղ չէին շտապում։ Ազգակցական կապ չունեցող մարդիկ հավաքվում էին ում տանը պատահեր ու կիսում էին այնքա՜ն դժվարությամբ ճարվող մի կտոր հացը կամ եգիպտացորենի շիլան։
Ահա այդ ժամանակ էր, որ Գևորգ հայրիկն ու Արշալույս մայրիկը հայտնվեցին մեր բանավանում։ Փոքրիկ բանավանի համար յուրաքանչյուր փոփոխություն մեծ նորություն էր, և յուրաքանչյուր գաղտնիք մեկ շաբաթից ավելի չէր մնում չբացահայտված։