Նորություններ
Պակիստանի միացյալ հետախուզական վարչության պետը կիրակի օրը հայտարարել է, որ իր ղեկավարած ծառայությունը, ինչպես ընդունված է բոլոր երկրներում, իրավիճակը վերահսկելու նպատակով կապեր է հաստատում ահաբեկչական կազմակերպությունների հետ, սակայն դա չի նշանակում, որ իրենք աջակցում են ԱՄՆ դեմ Խաքանիի խմբավորման մղած պայքարին:
Միաժամանակ, Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Աշֆակ Փարվեզ Կայանին հրամանատարության հետ անց է կացրել երկրում տիրող օպերատիվ իրավիճակին ու ԱՄՆ հետ հարաբերություններին նվիրված հատուկ խորհրդակցություն, ուր քննարկված հարցերի մասին ավելին չի հաղորդվում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական հայցի առնչությամբ երկու կողմերի կարծիքները և մոտակա ամիսներին ձեռնամուխ կլինի գործի ըստ էության քննությանը:
Թբիլիսին հույս ունի, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի բռնազավթման վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի ընդունելիք բանաձևը և Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամկցելու խնդրի շուրջ Ռուսաստանի հետ վարվող բանակցությունները կնպաստեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դրական վճռի կայացմանը:
Առափնյա գծից 200 մղոն շառավղով շրջափակումը, որը պատասխանն է Կիպրոսի կողմից վիճելի պատկանելության նավթագազային հանքավայրի յուրացման աշխատանքների, կիրականացվի մի քանի ռազմանավերի և F-16 ինքնաթիռների միջոցով:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կիպրոսի Հանրապետության շրջափակումն ու Միջերկրական ծովում թուրքական ռազմական ներկայության մեծացումն ուղղված են նաև Իսրայելի դեմ, որը, ըստ Անկարայի, «պարբերաբար խախտում է հարևան պետությունների ինքնիշխանությունը»:
Այդ որոշումն ընդունվել է Իսրայելի հետ հարաբերությունների սրման, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետության կողմից վիճելի պատկանելության նավթագազային խոշոր հանքավայրի յուրացումը սկսելու արդյունքում թուրք-կիպրական հերթական ճգնաժամի պատճառով:
Թեև նախօրեին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ռազմանավերը Միջերկրական ծովում այսուհետև կուղեկցեն թուրքական նավերին, սակայն, դատելով հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերից, թուրքական երկրաբանահետախուզական նավը հորատման աշխատանքներ սկսելու համար Իզմիրից Կիպրոսի հյուսիսային ափերի մոտ գտնվող վիճելի հանքավայր է մեկնել առանց ռազմանավի ուղեկցության:
Արտգործնախարարության հայտարարությունում նշվում է, որ կրակի դադարեցման համաձայնագրի վիժեցումից հետո ձախողվել են մայրաքաղաք Սանայում խաղաղության հաստատման բոլոր փորձերը և իրադարձությունները զարգանում են վատագույն հունով. վերսկսվել են հրետանու և զրահատեխնիկայի կիրառմամբ ընթացող մարտական գործողությունները, ակտիվացել են անջատողական միտումները և վտանգված է Եմենի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Նորաստեղծ ծառայությունը ենթարկվելու է ՌԴ պաշտպանության նախարարությանը և վերահսկողություն է իրականացնելու պետական պաշտպանական պատվերի կատարման, նրանում նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև դրա հետ կապ չունեցող, սակայն պետական գաղտնիք պարունակող աշխատանքների կատարման, ապրանքների ձեռք բերման ու ծառայությունների մատուցման պատվերների տեղաբաշխման ասպարեզներում:
Ըստ ՌԴ գլխավոր զինվորական դատախազության մամուլի կենտրոնի հաղորդման, զինվորական ֆինանսիստները 2 տարվա ընթացքում վերադաս հրամատարության թողտվության պայմաններում անօրինականորեն դուրս են գրել շուրջ 113 միլիոն ՌԴ ռուբլի:
Այդ գումարով գնվել են անձնական օգտագործման թանկարժեք մեքենաներ, անշարժ գույք, ինչպես նաև բանկերում բացվել են խոշոր հաշիվներ: