Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԻՊՈԼԻԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՈՒՄ

Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով շաբաթ կեսօրին 12 հզոր պայթյուններ են որոտացել Տրիպոլիի արևելյան մասում գտնվող լիբիական ռազմածովային ուժերի զինապահեստներում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Սեպտեմբերի 12-ին հզոր պայթյուն էր տեղի ունեցել նաև Տրիպոլիի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող զինապահեստում: Վիրավորվել էր երկու մարդ:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՔԱԴԱՖԻԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՈՒՐԱՆԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ

Տրիպոլիից 700 կիլոմետր հեռվում գտնվող Էլ-Ջուֆրա քաղաքում կառավարական ուժերը հայտնաբերել են Քադաֆիի քիմիական զինապահեստները:
Լիբիան, փորձելով բարելավել Արևմուտքի հետ հարաբերությունները, ժամանակին հայտարարել էր ունեցած ամբողջ քիմիական զենքի և ուրանի պաշարների ոչնչացման մասին, սակայն անընդհատ տեղեկություններ էին հայտնվում զինապահեստներում առնվազն 9,5 տոննա իպրիտի գոյության մասին:

ՔԱԴԱՖԻԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒԺԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ ԳԱԴԱՄԵՍ ՕԱԶԻՍԸ

Այդ լուրը հաստատել է նաև Լիբիայի ազգային անցումային կառավարությունը, նշելով, որ գրոհն իրականացրել են Քադաֆիի որդու` Խամիսին ենթարկվող ուժերը, սակայն կառավարական զորքերը կարողացել են ետ մղել հարձակումը:
Սահարա անապատում գտնվող Գադամես օազիսն ունի ռազմավարական կարևոր դիրք, քանի որ գտնվում է Լիբիայի, Թունիսի ու Ալժիրի սահմանների հատման կետում: Այն գլխավորապես բնակեցված է Քադաֆիին աջակցող տուարեգ ցեղերով:

ՍԻՐՏԻ ԳՐՈՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Լիբիայում գտնվող օտարերկրյա լրատվամիջոցները հաղորդում են, որ Լիբիայի կառավարական զորքերը քաղաքի մատույցներում տեղադրել են նոր հսկիչ անցագրային կետեր ու սարքավորրել դիպուկահարների կրակակետեր:
Կիրակի առավոտյան ՆԱՏՕ-ի ավիացիան նոր օդային հարվածներ է հասցրել Քադաֆիին հավատարիմ ուժերին` պատճառաբանելով, թե «նրանց գործողությունները վտանգել են քաղաքի հարյուրավոր ընտանիքների կյանքը»»: Երեկոյան ևս, կառավարական ուժերը ետ են քաշվել քաղաքի մատույցներից, որպեսզի ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը հասցնեն հերթական ավիահարվածները:

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱԿԱՆ ԲԵՌՆԱՆԱՎ Է ԿԱԼԱՆԵԼ

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է Սիրիային զենքի մատակարարման արգելքի մասին որոշման շրջանակներում և հավելել, որ Թուրքիան կկալանի նաև օդային կամ ցամաքային ճանապարհով Սիրիա տեղափոխվող զենքի խմբաքանակները: Վարչապետը սակայն, չի հստակեցրել, թե որտե՟ղ է կալանվել սիրիական դրոշի ներքո լողացող նավը և արդյո՞ք դրա մեջ զենք է հայտնաբերվել:

ՍԻՐԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԶՈՐՔԵՐ ՄՏՑՆԵԼ ԼԻԲԱՆԱՆ

Դեպքերն այդ հունով կընթանան, եթե Սիրիային սահմանամերձ լիբանանյան գյուղերի բնակչությունը չդադարի ապաստան տրամադրել սիրիացի փախստականներին, որոնց թիվը Լիբանանում այսօր հասնում է 3.500-ի: Այդ մասին հայտարարել են Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչները: Ուժեղացնելով սահմանի երկայնքով իրականացվող պարեկությունը, սիրիական զորքերն առանց նախազգուշացման կրակ են բացում փախստականների խմբերի վրա, ավերում նրանց տները, իսկ ունեցվածքը մատնում թալանի:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻՆ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաստատել է Բուշերի ատոմակայանի գործարկումից անմիջապես հետո մամուլում շրջանառվող լուրերը Ռուսաստանի օգնությամբ երկրորդ ատոմակայանի կառուցման մասին:
Հայտնելով նոր ատոմակայանի շինարարության վերաբերյալ Մոսկվայի հետ արդեն իսկ ընթացող ակտիվ բանակցությունների մասին, նա հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանից ընդունել ամեն տեսակի օգնություն` Իրանի միջուկային ծրագրի իրականացման գործում, թեև ծրագիրը կարող է կյանքի կոչել նաև սեփական ուժերով: