Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԻՐԳԻԶԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ

Զամիր Մոլդոշևին առաջադրվել է 2009 թվականին երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի սպանությանը մեղսակցության մեղադրանք:
Այս գործով արդեն ձերբակալվել է 17 մարդ, այդ թվում նաև պետական պահպանության ծառայության ներկա և նախկին աշխատակիցներ: Հետաքննական մարմնի կարծիքով, սպանության պատվիրատուն նույն ծառայության նախկին ղեկավար և Կիրգիզիայի նախկին նախագահի եղբայր Ժանիշա Բակիևն է:

ԵՎՐՈՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Առաջին փուլ-2011 թվական. նախատեսվում է Միջերկրական ծովում տեղակայել «Aegis» համալիրներ և «Standard-3» (SM-3) կալանող հրթիռներ, կրող մարտանավեր, իսկ Թուրքիայում` հրթիռային հարձակման վտանգի վաղ ազդարարման ռադիոլոկացիոն ռադար:
Երկրորդ-երրորդ փուլեր. Մինչ 2015 թվականը նախատեսվում է Ռումինիայի, իսկ մինչ 2018 թվականը` Լեհաստանի տարածքում տեղակայել «Standard-3» (SM-3) կալանող հրթիռների շարժական մարտկոցներ:

ԵՎՐՈՀՀՊ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՌԱԴԱՐԸ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ

Այդ մասին հուշագիրն Անկարայում ստորագրել են Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինդիրօղլուն և Թուրիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիչարդսոնը:
Մալաթիայում է տեղակայված նաև ժամանակին ամերիկյան կողմի կառուցած ռադիոլոկացիոն կայանը, որը հետագայում հանձնվեց Թուրքիային, 2-րդ դաշտային բանակը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի օպերատիվ-մարտավարական բազան:

ԱՄՆ-ՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՃՈՂ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի` զինված ուժերի հարցերով ենթակոմիտեի նախագահ Հովարդ Մաքեոնը իր ելույթներից մեկի ժամանակ նշել է, որ տնտեսական հզորությունից «հարբած» Չինաստանը ձգտում է ԱՄՆ հետ ռազմական հավասարակշռության հասնել:
Նա նշել է, որ չինացիները օգտվում են ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամից, որի հետևանքով կրճատվում է ռազմական բյուջեն:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Ուկրաինան հնարավոր է զրահատանկային տեխնիկա մատակարարի Ռուսաստանին:
Նիժնի Տագիլում անցկացված սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին մասնակցած ուկրաինական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Լունևը հայտնել է, որ պայմանագիրը պատրաստվում է ստորագրության, սակայն մարտական տեխնիկայի տեսակի և քանակի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ նշելը դեռ վաղ է:

ՖԻՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ԱԿԱՆԱԶԵՐԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է հանել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղադրված հակահետևակային ականները, ինչը հարուցել է երկրի պատգամավորներից շատերի դժգոհությունը: Վերջիններիս կարծիքով ականների պաշտպանիչ գոտին վերացնելու դեպքում պետության անվտանգության ապահովումը զգալիորեն կթուլանա:
Այս տարվա օգոստոսին ֆիննական կառավարությունը հայտնել էր հակահետևակային ականների կիրառումը, արտադրությունը, այլ կողմի դրանց փոխանցումն արգելող կոնվենցիային 2012թ. միանալու մասին` ցանկանալով համալրել այն ընդունած ավելի քան 150 պետությունների շարքերը:

ՌԴ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ Է ՄՇԱԿՎԵԼ

Ռուսաստանի զինվորական ղեկավարությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում կորոշի արկտիկական նոր բրիգադների տեղակայման վայրը, կհստակեցնի դրանց տեխնիկական համալրման և նյութատեխնիկական ապահովման կարգը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը: Նա նշել է, որ գործնականում ավարտվել է հյուսիսային գոտիներում ծառայության առանձնահատկությունների հետ կապված խնդիրների վերլուծությունը, սահմանվել են զինծառայողների հանդերձանքի, ռազմական տեխնիկայի և սպառազինության անհրաժեշտ տեսակները, նույնիսկ մշակվել է հատուկ սննդակարգ: