Նորություններ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ այսուհետ պաշտպանության նախարարությունը գնելու է միայն բարձր ճշգրտության ավիացիոն զենք-զինամթերք: Ռազմական ավիացիայի համար սովորական զինատեսակների ձեռքբերումը դադարեցվել է:
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ մի քանի տարվա ընթացքում հնարավոր է իրենց հաջողվի ստեղծել ուղղաթիռների սեփական մրցունակ արտադրություն: Նրա խոսքով, այդ ծրագրի համար նախատեսված որոշակի միջոցներ արդեն ներառվել են 2012թ. պետական բյուջեում:
Ռուսաստանի ռազմածովային ուժերը ստացել են մինչև 6000 մետր խորության վրա սուզվելու հնարավորություն ունեցող բնակեցվող ստորջրյա ապարատ:
«Կոնսուլ» բատիսկաֆը փորձարկվել է տարբեր տեղանքներում, այդ թվում Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում, ուր ջրանավորդները փորձարկման ծրագիրն իրականացրել են 6270 մետր խորության վրա:
Ռուսական «Իրկուտ» կորպորացիան շուրջ երեք տասնյակ ՅԱԿ-130 ուսումնամարտական ինքնաթիռ է կառուցել Ալժիրի ռազմաօդային ուժերի համար:
Ընկերության ղեկավար Ալեքսեյ Ֆյոդորովը հայտարարել է, որ տեխնիկան գործարանում պատրաստության ավարտական փուլում է: Մինչև տարեվերջ Ալժիրը կստանա առաջին 16 ինքնաթիռները:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այցելել է Նիժնի Տագիլում անցկացվող սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես, ծանոթացել «Ուրալվագոնզավոդ» ընկերության ցուցասրահին: Նրան ներկայացվել է Т-90С ռուսական նորագույն տանկը:
Այս տանկի առավելություններից են մինչև 5 կմ հեռահարությամբ հրթիռները: Սովորական արկերը թիրախը խոցում են մինչև 2 կմ հեռավորության վրա, ինչպես, օրինակ` ամերիկյան Abrams և գերմանական Leopard տանկերը:
Թալիբան շարժումը օպերացիա է նախապատրաստում` Բեն Լադենի ոչնչացման ժամանակ բռնված նրա հարազատներին ազատելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը:
Հետախուզության տվյալներով, թալիբները ծրագրում են պատանդ վերցնել Պակիստանի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչներին` հետագայում Բեն Լադենի հարազատների հետ փոխանակելու համար: