Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՐԵՎԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ

Ավստրալիայում յուրօրինակ ձևով են լուծել զինծառայողներին անհրաժեշտ էներգիայի մեծ պահանջարկի խնդիրը: Այսուհետ զինվորների հանդերձանքում կավելացվեն արևային մարտկոցներ:
Էներգիայի մատակարարման Silver անվանումը կրող համակարգը բաղկացած է իրարից փոքր հեռավորության վրա գտնվող մինչև 50 միկրոն հաստությամբ և 5-10 սմ երկարությամբ ուղղահայաց ֆոտոէլեկտրական վահանակներից, որոնք տեղադրված են պաշտպանիչ պատյանում:

ՀՆԴԿԱԿԱՆ ՆՈՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ՕԴՈՒՄ ԿՄՆԱ ՄԵԿ ԱՄԻՍ

Հնդկաստանի զինված ուժերում ծրագրում են մշակել անօդաչու թռչող ապարատներ, որոնք կկարողանան օդում մնալ մինչև մեկ ամիս: Դրանք անհրաժեշտ տեղամասերից տեղեկություններ կհաղորդեն պաշտպանված կապուղիով:
Յուրահատուկ ապարատը կունենա արևային հատուկ վահանակներ, որոնց արտադրած և կուտակած էներգիայի շնորհիվ կթռչի նույնիսկ գիշերը և եղանակային վատ պայմաններում:

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

«Լրագիր» ինտերնետային թերթի օգոստոսի 24-ի` «Արմավիրում 40 զինվոր հոսպիտալացվել է» հրապարակման մեջ նշվում է, որ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, իբր, շուրջ 400 զինվոր վարակվել է աղիքային հիվանությամբ, իսկ մոտ հինգ տասնյակն էլ, իբր, տեղափոխվել է հոսպիտալ։
Տեղեկության իսկությունը ճշտելու համար օգոստոսի 25-ին այցելեցինք զորամաս։

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՎԱՐՁԿԱՆՆԵ՞Ր ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Ուկրաինայի արտգործնախարարությունը ստուգում է ամերիկյան ՙChannel 4 News Сара Корп՚ հեռուստաընկերության հաղորդած այն լուրը, թե Տրիպոլիի անկումից հետո գերվել են Քադաֆիի վարչախմբի կողմից կռվող ուկրաինացի վարձկաններ: Հեռուստալրագրողը հայտարարել է, որ Նավթային ազգային ընկերության հրապարակում անձամբ է տեսել գերված տասնմեկ զինվորների և պահակախմբի հրամանատարից տեղեկացել, որ նրանք ուրաինացի վարձկաններ են:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ ՙԱՅՐԻՆ՚ ՓՈԹՈՐԿԻՑ

Ռազմածովային ուժերի հրամանատարությունը սկսել է Վիրջինիայում գտնվող ամենամեծ բազայից մարտանավերի, անգամ ավիակիրների տեղափոխումը բաց ծով` դրանք ժամում 200 կիլոմետր արագությամբ սլացող երրորդ կարգի փոթորիկից պաշտպանելու համար: Հատկապես խոշոր ռազմանավերը բաց ծովում փոթորկին ավելի հեշտ են դիմանում:
Օդերևութաբանների հավաստմամբ, ՙԱյրինը՚ գալիս է ուղիղ դեպի ռազմածովային ուժերի բազա: Ընդ որում, փոթորկի ուժը գնալով մեծանում է և հնարավոր է, որ ԱՄՆ արևելյան ափեր հասնելիս նրան տրվի չորրորդ կարգ, որը սահմանված է ժամում 178-210 կիլոմետր արագությամբ սլացող փոթորիկների համար:

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՏՆԵԼ Է» ԵՐԿՐԻ ԿԻԲԵՌԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Չինաստանի պետական CCTV-7 հեռուստաընկերությունը ցուցադրել է մի տեսանյութ, որում կան չին զինվորականների կողմից կիբեռ- հարձակում իրականացնելու դրվագներ:
20 րոպե տևողությամբ հաղորդման ամբողջ ընթացքում մասնագետները քննարկել են կիբեռ- հարձակումների իրականացման ձևերն ու եղանակները, թեև պաշտոնական Պեկինը միշտ ժխտել է իր մասնակցությունը հաքերային գործունեությանը:

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ ԱՄՆ-ԻՆ

Այս մասին ասվում է Պենտագոնի` ԱՄՆ կոնգրեսին ուղղված զեկույցում և մտահոգություն հայտնվում, որ դա կխախտի ռազմական հավասարակշռությունը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Զեկույցում նշվում է, որ թեպետ Չինաստանն ունի մեծ քանակությամբ հին սպառազինություն և մարտական գործողությունների վարման աղքատիկ փորձ, այդուհանդերձ, մեծ արագությամբ կրճատում է ժամանակակից բանակների համեմատ իր տեխնոլոգիական հետամնացությունը, ինչի վկայություններից են ավիակիրների կառուցումը և հինգերորդ սերնդի J-20 ՙանտեսանելի՚ կործանիչի ստեղծումը: