Նորություններ
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի ռազմական ձեռնարկություններն սկսել են առավել մեծ հեռավորության նոր թևավոր հրթիռ արտադրել:
Նոր հրթիռը կցուցադրվի «Ռազմական արդյունաբերության օրվան» նվիրված միջոցառումների ընթացքում:
Ներկայումս Իրանի զինված ուժերի սպառազինությունում կանգնած ամենամեծ հեռահարությամբ հրթիռը «Շահաբ-3»-ն է, որը կարող է թիրախներ խոցել մինչև 2000 կմ հեռավորության վրա:
Լիբիայում, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի այլ պետություններում ստեղծված անկայուն իրավիճակը, հակամարտությունները առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել ռուսական ՀՕՊ համակարգերի նկատմամբ:
Ուսումնասիրելով իրենց ՀՕՊ համակարգերի վիճակն ու առկա հնարավորությունները` շատ երկրներ դիմել են ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությանը ՀՕՊ միջոցներ գնելու առաջարկով:
Վենեսուելայի բանակային ավիացիայի կազմում ձևավորվել է նոր ավիացիոն ստորաբաժանում, որը համալրվել է ռուսական արտադրության ուղղաթիռներով:
Նոր ստորաբաժանումը կունենա 34 մարտական ուղղաթիռ` 18 բազմանպատակ МИ-17В-5, 10 հարվածային МИ-35М2, 3 ծանր բեռնատարողության МИ-26Т2 և իտալո-ամերիկյան համատեղ արտադրության 3 AS-61D:
Հետագայում Վենեսուելայի ռազմաօդային ուժերը կստանան 2010թ. պատվիրած МИ-28Н «Գիշերային որսորդ» 10 հարվածային ուղղաթիռներ:
Մինչև 2020թ. ՌԴ ռազմածովային ուժերի համար կկառուցվի 885 «Յասեն» դասի 10 ատոմային սուզանավ:
Սկզբնապես նախատեսվում էր կառուցել «Յասեն» դասի 30 ատոմային սուզանավ, սակայն այդ թիվը կրճատվեց ֆինանսավորմանը համապատասխան:
Այս դասի առաջին սուզանավը` «Սեվերոդվինսկը», ռազմական նավատորմը կստանա մինչև այս տարվա վերջ: «Սեվմաշ» ձեռնարկությունում կառուցվում է երկրորդ սուզանավը` «Կազանը»:
ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնագետները ավարտել են հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի SBX ծովային տեղակայման ռադարի նորոգումն ու արդիականացումը: Օգոստոսի 20-ին ռադարը նորից դուրս է եկել բաց ծով:
SBX ռադարը տեղակայված է 50 000 տոննա ջրատարողությամբ պլատֆորմի վրա: Այն գործում է 2005թ.: Մշակման և ստեղծման աշխատանքները գնահատվել են շուրջ 1 միլիարդ դոլար:
Իրանում հաջողությամբ փորձարկվել է հեռահար գործողության շառավղով ռադարային համակարգի նոր մոդելը: Նոր համակարգը կկարողանա թիրախներ հայտնաբերել մի քանի հազար կմ հեռավորության վրա:
Մի քանի տարի հետո այն կընդունվի սպառազինության:
Այս տարվա հունիսին Իրանի օդատիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն արդեն հայտնել էր, որ իրենք սկսում են կիրառել Ghadir ռադարային համակարգեր: Մինչև 1,1 հազար կմ հեռավորության այն կարող է հայտնաբերել բալիստիկ հրթիռներ, ինքնաթիռներ, ցածր թռչող արբանյակներ:
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը կառավարվող բազմանպատակ Orion օդանավի նախատիպի փորձարկումներ է իրականացնում: Նոր մոդելը նախատեսված է տիեզերական հեռավոր թռիչքների համար, մասնավորապես դեպի Մարս և աստերոիդներ:
Հետագայում կանցկացվեն համակարգչային մոդելավորմամբ հատուկ փորձարկումներ, ինչը թույլ կտա հրաժարվել թանկարժեք նախատիպերի կառուցումից և ավելի լայն բնույթի հավանական իրավիճակներում ստուգել նավի սարքավորումների աշխատանքը: