Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅ ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԿՈԹՈՂԸ

Հայոց պատմությունը հարուստ է պատերազմներով, ճակատամարտերով ու պարտիզանական կռիվներով: Դրանք տեղի են ունեցել հայ ժողովրդի` թե՛ պետականություն ունենալու շրջանում եւ թե՛ օտար լծի տակ գտնվելու պայմաններում:
Պահպանվել են բազմաթիվ տաղանդավոր զորավարների եւ զինվորականների անուններ, նրանց սխրագործությունների պատմություններ: Պահպանվել են նաեւ պատերազմների եւ ճակատամարտերի նկարագրություններ, որոնք խոսուն վկայություններն են հայ ռազմագիտական տաղանդի:

«ԵՐԲԵՔ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ...»

Յակովին բոլորը գիտեն։ Նրան ճանաչում են ոչ միայն հայրենի Մեծ Թաղեր գյուղում, այլեւ շրջանում ու ողջ հանրապետությունում։ Արցախյան շարժման ակտիվիստներից է, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր։ Առաջին կարգի հաշմանդամ… Զուրկ է երկու ոտքից, բայց ոչ առաջ, ոչ էլ այսօր չի կորցրել ոգու կորովը, քարշ չի գալիս կյանքի պոչից, քանզի «գլուխ պահել» չի սիրում։ Այսօր էլ մեր կողքին է, մեր շրջապատում, ապրում է գյուղի հոգսերով եւ ուրախություններով, մասնակցում թե՛ հարսանեկան հանդեսներին, թե՛ սգո արարողություններին, առանց որոնց ինքն իրենից խորթացած կլիներ…

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայտնի է, որ ժամանակակից թուրքական, ինչպես նաեւ ադրբեջանական պատմագրության համար կարեւորագույն թեմաներից են Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերի ցեղասպանությունը: Իրենց հոդվածներում, գրքերում եւ հրապարակային հաղորդումներում նրանք ջանքեր են թափում` հերքելու 1914-1918թթ. հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը: Այդ նպատակի համար ծախսվում են զգալի նյութական միջոցներ: Հրապարակի վրա գտնվող գրականությունը թարգմանվում է հիմնականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաեւ ռուսերեն լեզուներով: Հակահայ բովանդակությամբ գրականությունը ներկայացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահական գրադարանում, եւ հետազոտողը կարող է օգտվել նրանից առանց որեւէ սահմանափակման:

ՄԻԱՍԻՆ ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ

«Միասին» երիտասարդական շարժումը երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է համահայկական երիտասարդական կրթական «Միասին 2011» ֆորումը։
Այս տարի նույնպես կրթական ֆորումը անցկացվելու է 3 հոսքով. առաջին հոսքը Սեւան ազգային պարկի ճամբարում կլինի օգոստոսի 4-10-ը, երկրորդը 12-18-ը, երրորդը՝ 20-26-ը։ Յուրաքանչյուր հոսքին կմասնակցի 500 հոգի։ Ընդհանուր առմամբ ֆորումը կտեւի 1 ամիս 16-25 տարեկան 1500 երիտասարդների մասնակցությամբ։

ՍԱԳ ԲՌՆԱԲԱՐՈՂԻՑ Ի՞ՆՉ ԶԻՆՎՈՐ

«Ղարաբաղի հարցում Ադրբեջանի վիճակը վատից էլ վատ է»,- օրերս խոստովանեց ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով մեր տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը: Սա միայն նրա կարծիքը չէ. Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է.
«2001թ. մտածում էի, թե Ղարաբաղի հարցում ժամանակը մեր օգտին է աշխատում, սակայն այսօր այդպես չեմ մտածում: Ժամանակ անցնելուն զուգահեռ խնդիրը բարդանում է: Ժամանակը մեր օգտին աշխատեց միայն տնտեսական առումով, իսկ քաղաքական առումով աշխատում է մեր դեմ»:

«ՄԻԳ-Ը» ԱՎԵԼԻ ՔԱՆ 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԱՏՎԵՐ ՈՒՆԻ

Ռուսական «ՄԻԳ» ավիաշինական կորպորացիան ավելի քան 4 միլիարդ դոլարի պատվեր ունի: Առաջիկայում ծրագրվում է կնքել ևս մի քանի պայմանագրեր:
Ներկայումս ընկերության արտադրանքի հիմնական մասը կազմում է արտահանման համար նախատեսված ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ մոդիֆիկացիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը դադարեցնելու է ՄԻԳ-29 կործանիչի բազային տարբերակի արտադրությունը` արդեն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո: Այնուհետև կարտադրվեն կործանիչի Կ, ԿՈՒԲ, Մ1, Մ2 մոդիֆիկացիաները և ՄԻԳ-35 տարբերակը:

«Ս-300» ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎԻ

Ռուսաստանը դադարեցրել է Ս-300 զենիթահրթիռային համալիրների արտադրությունը: Ռուսական բանակը վերջին Ս-300ՊՄ համալիրն ստացել է 1990-ականների կեսերին, դրանից հետո այն արտադրվել է միայն արտահանման նպատակով: Այսուհետ կդադարեցվի նաև արտահանումը:
Ս-300-ն արտադրվել է 1978թ.: Համալիրը, բացի Ռուսաստանից, ընդգրկված է ևս 18 պետությունների սպառազինության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է դրանք փոխարինել Ս-400 համալիրներով: Ներկայումս մարտական հերթապահություն է իրականացնում Ս-400 համալիրների 2 գունդ: Մինչև 2020թ. սպառազինման պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել զենիթահրթիռային համալիրների 56 մարտկոց: