Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԱՎԻԱԿԻՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը որոշել է կրճատել ավիակիր հարվածային խմբավորումների թիվը` 11-ից հասցնելով 9-ի:
Ավիակիր հարվածային խմբի մեջ մտնում են 1 ավիակիր նավ, մինչև 70 տախտակամածային տեղակայման ինքնաթիռներ, մի քանի հածանավեր, ֆրեգատներ, ականակիր նավեր:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՈՒՄԱՅԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌ

Մինչև 2016թ. Ռուսաստանի զինված ուժերը կստանան հեռավոր ռադիոտեղորոշումային հայտնաբերման և ղեկավարման Ա-100 նոր ինքնաթիռը:
Արդեն ավարտվել է նոր ինքնաթիռի համար ալեհավաքի և ռադիոտեղորոշման կայանի մշակումը: Կիրառված նոր տեխնոլոգիան թույլ կտա նաև ցամաքային նշանակետերի հետ կապված տեղորոշման խնդիրներ կատարել:

ՌՈՒՍՆԵՐԸ ԶԵՆԻԹԱ-ՀՐԹԻՌԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը հայտարարել է, որ Ռուսաստանում ստեղծվում է մոտ տարածության գործողության շառավղով «Մորֆեյ» նոր զենիթա-հրթիռային համալիր:
«Մորֆեյի» մշակումն իրականացնում է «Ալմազ-Անթեյ» կոնցերնը: Առաջին նախատիպն արդեն պատրաստ է: Սպառազինության վերցնելու համար համալիրը պատրաստ կլինի 2015թ.:

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ.   ԱՐԴԱՐ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ

Հուլիսի 29-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ այս տարվա 4-րդ կուրսի եւ մեկամյա սպայական դասընթացների շրջանավարտների ծառայության վայրի (զորամասի) ընտրության վիճակահանությունը։ Միջոցառման անցկացման հանձնաժողովը, որը հիմնականում կազմավորված էր պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրային քաղաքականությունն իրականացնող պաշտոնյաներից եւ մասնագետներից, ղեկավարում էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Վիճակահանությունն անցկացվում էր բոլոր շրջանավարտների եւ նրանց ծնողների ու հարազատների ներկայությամբ՝ պարզ ու թափանցիկ։

ՀՐԱԺԵՇՏԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 30-ին տոն էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Հանդիսավոր արարողությամբ հետագա զինվորական ծառայության էին ճանապարհում այս տարվա չորրորդ կուրսի եւ մեկամյա սպայական դասընթացների շրջանավարտներին։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, վարչությունների պետեր, ինչպես նաեւ ազգային բանակի բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդներ, հյուրեր, շրջանավարտների ու կուրսանտների հարազատներ։

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ...

Ապրելով հայ ժողովրդի ծոցում՝ եզդի ժողովուրդը դարեր շարունակ հավասարապես կիսել է ինչպես խաղաղ ու ուրախ օրերի երջանկությունը, այնպես էլ ծանր օրերի դժվարությունները։ Եզդի ժողովրդի ճակատագիրը հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում սերտորեն եւ անքակտելիորեն կապված է եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագրի հետ։ Դրա վառ ապացույցը դարձավ Արցախյան շարժումն ու պատերազմը։ Եզդիները միացան հայ ժողովրդի ազատագրական պայքարին ճիշտ այնպես, ինչպես 1915թ. աշխարհամարտին նրանք իրենց ճակատագիրը կապեցին հայ ժողովրդի հետ եւ չսխալվեցին։ Ինչպես դարասկզբին Սարդարապատը դարձավ հայ եւ եզդի ժողովուրդների փորձաքարը, այդպես էլ Արցախը դարձավ երկու ժողովուրդների նորօրյա բարեկամության վկայագիրը։

ՀԻՇԵՆՔ ՈՒ ՀԻՇԱՏԱԿԵՆՔ...

-Օգոստոսի 8-ը նրա ծննդյան օրն է,- ակնածանքով լի հայացքն ուղղելով պատին փակցված փառահեղ դիմանկարին՝ ասում է կինը՝ Գրետան, ապա, մի փոքր շունչ առնելով, հավելում։ -Թե ողջ լիներ՝ կդառնար 60 տարեկան…
Լռում է մի պահ, հետո վերստին հոգու խորքում զսպած հառաչով, կարոտած պատմում տասնյակ դեպքեր, անցքեր ու եղելություններ սիրելի ամուսնու կյանքի եւ անցած մարտական ուղու մասին։ Ու այնքա՜ն մանրամասն, հանգամանորեն, որ թվում է, թե ինքը մասնակիցն է եղել բոլոր իրադարձությունների։