Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄ  ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկիզբը՝ նախորդ համարում Ինքնավնասման դիմում են թույլ մարդիկ Հոգեբույժ մայոր Տիգրան Թունյանը, ով շուրջ տասնհինգ զորակոչերի ընթացքում կենտրոնական հավաքակայանում փորձագետ է եղել, ասում է, որ ինքնավնասման յուրաքանչյուր դեպք, անկախ իր նախապատմության եւ իրավական գնահատականով ուրիշ դեպքերի հետ ունեցած ընդհանրությունից, հոգեբուժական տեսանկյունից ինքնատիպ է, եւ չի կարելի միատեսակ գնահատական տալ բոլոր նման դեպքերին: Այս դեպքերի մեջ […]

Ռուսաստանում հաջողությամբ փորձարկվել է «Կորնետ-Դ» հակատանկային հրթիռային նոր համակարգը: Այն կարող է խոցել հակառակորդի զրահամեքենաները և օդային թիրախները մինչև 10 կմ հեռավորության վրա: Մարտական հրթիռը ծակում է մինչև 1300 մմ հաստությամբ զրահը:

ՌԴ կառավարության որոշմամբ 2012-2013թթ. Ռուսաստանում կանցկացվի ռազմական նշանակության արտադրանքի 13 ցուցահանդես:

ՌՈՒՍ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ «ԲՈՒԼԱՎԱՅԻՑ» ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՀԶՈՐ ՀՐԹԻՌ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ

Ռուսաստանի` Մակեևի անվան հրթիռային պետական կենտրոնի մասնագետները ծովային տեղակայման «Լայներ» ռազմավարական հրթիռ են ստեղծել, որն իր մարտական կարողություններով 2 անգամ հզոր է հեռանկարային «Բուլավա» բալիստիկ հրթիռից:
Նոր հրթիռի թռիչքային առաջին փորձարկումները իրականացվել են մայիսի 20-ին և ամբողջությամբ հաջողված են ճանաչվել:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՌԱԶՄԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի պատմության մեջ առաջին անգամ կին սպան նշանակվել է ռազմանավի հրամանատար: 2012թ. ապրիլից «Պորտլենդ» ֆրեգատի հրամանատարությունը կստանձնի 39-ամյա Սառա Ուեսթը:
Սառա Ուեսթը մաթեմատիկական կրթություն է ստացել, ապա ավարտել է «Բրիտանիա» թագավորական ռազմածովային քոլեջը: 1995թ. անցել է ծառայության ռազմածովային ուժերում:
Մինչև նոր պարտականություններին անցնելը Ուեսթը կմասնակցի ռազմանավի հրամանատարների հատուկ դասընթացներին:

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ «ՀՈՒՇԱՆՎԵՐ» ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել զինծառայողի նկատմամբ, ով Աֆղանստանից որպես «հուշանվեր» իր հետ տարել է «Թալիբան» շարժման սպանված կողմնակիցներից մեկի կտրած մատները:
Տվյալ զինծառայողը Շոտլանդիայի Թագավորական գնդի կազմում 2010թ. սեպտեմբերից մինչև 2011թ. ապրիլ ամիսը գտնվել է Աֆղանստանում և տեղի զինված ուժերի հետ համատեղ մարտական հերթապահություն կատարել:

Օգոստոսի 10-ից 14-ը անցկացվելու է ՀՀ ԶՈՒ ռազմամարզական քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և հրաձգության առաջնությունների եզրափակիչ փուլը: Միջոցառման նպատակն է բարձրացնել ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության գործընթացում ֆիզիկական պատրաստության դերը, զորամասերում մասսայականացնելու ռազմամարզական ձևերը: