Նորություններ
Չգիտեմ, թե որքանով է «արհեստավարժ» բառը փոխարինում «պրոֆեսիոնալ» բառին, բայց «Հացը հացթուխին տուր, մի հաց էլ ավելի տուր» հայկական հին ասացվածքը լիովին արտահայտում է գործի մեջ մարդու վարպետությունն ու հմտությունը, կամ որ նույնն է՝ արհեստավարժությունը։
Արհեստավարժություն. ահա՛ մեր բանակի չափանիշը, որ ներկայացվում է շարքային զինվորին ու սերժանտին, ենթասպային ու սպային, հրաձիգին, հրետանավորին, օդաչուին, տանկիստին, բոլորին։ Արհեստավարժություն. ահա ազգային բանակում շարունակվող պաշտպանական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը։
Հունիսի 3-ին կրտսեր որդիս՝ Տիգրան Հովհաննիսյանը, զորակոչվեց բանակ։ Օրեր առաջ մենք հարազատների մեծ խմբով ճանապարհվեցինք զորամաս, որ տեսնենք-լսենք, թե ինչպես է տղաս զինվորական երդում տալիս։ Հազիվ թե կարողանամ նկարագրել հույզերս ու ապրումներս, երբ տեսա միանման զինվորական համազգեստով հայ զինվորների՝ որդուս հասակակից տղաների հոծ ու կուռ շարքերը։ Հանկարծ շատ շոշափելի ու սրտամոտ զգացի օրվա խորհուրդը, պահի կարեւորությունը։ Հոգուս մեջ ալիք էր տալիս, բարձրանում էր մի մեծ հպարտություն, ասես զինվորական շարքերից մի անտեսանելի զորություն, մի ահագնացող ուժ էր գալիս դեպի ինձ, լցվում սիրտս։
Ինձ միշտ ապշեցրել է հայ մարդու մշակութային բնատուր հղկվածությունը։ Հայ պարզ, կրթություն չունեցող գեղջուկը հակված է դեպի բարձր արվեստը, հարգանք ունի բարձր արվեստի հանդեպ։ Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում մի շատ բնորոշ տեսարան կա. դարբինները ինչպիսի՜ խորին ակնածանք ունեն փոքրիկ տղայի ջութակից հնչած երաժշտության հանդեպ, քանի որ «ան գիտությունով կչալե»։ Այդպես է՝ մենք գիտություն, գիրք, արվեստ, մշակույթ սիրող ենք։
Քանի՞ տարի է անցել այդ հեռավոր պատերազմից… Իմ երազները, սակայն, ինձ հանգիստ չեն տալիս. ամեն գիշեր ինձ այցի են գալիս իմ մարտական ընկերները, իմ սպասումները, տագնապները… Որքան իրական են, շոշափելի, կենդանի, միեւնույն ժամանակ՝ անմարմին, խուսափուկ ու վաղանցուկ… Եվ որքան նման են իմ երազները ծերուկ Կուրասավայի երազներին։ Ասես մի խորհրդավոր, շատ խորհրդավոր գիշեր, որ աշխարհը չիմանա, ես թաքուն հափշտակել եմ նրա երազները…
Ինքնախեղումների ու ինքնավնասումների դեպքեր լինում են բոլոր երկրների բանակներում, քանի որ միշտ էլ գտնվում են թուլակամ ու տկարամիտ պատանիներ, որոնք ծառայության դժվարություններից առժամանակ խուսափելու համար ձեռք են բարձրացնում իրենք իրենց վրա՝ անջնջելի խարան թողնելով սեփական կենսագրության սին էջերում:
Ինքնախեղում նշանակում է ինքն իրեն հասցնել աշխատունակությունն էապես սահմանափակող ու զինվորական ծառայության հետ անհամատեղելի վնասվածքներ՝ հաճախ նաեւ հաշմանդամ դառնալու ծանր գնով վաղաժամկետ զորացրման հասնելու համար:
Թուրքիայի բարձրագույն զինվորական հրամանատարության ամբողջ կազմը հրաժարական է տվել:
Զինված ուժերի գլխավոր հրամանատար և գլխավոր շտաբի պետ Իշիկ Կոշաների, ցամաքային զորքերի, օդուժի և ռազմածովային ուժերի հրամանատարների հրաժարականի պատճառը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած տարաձայնություններն են: