Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ 120 «ԻՍԿԱՆԴԵՐՆԵՐ» ԿՍՏԱՆԱՆ

Ռուսաստանի ցամաքային զորքերը սպառազինության կվերցնեն 120 «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը:
«Իսկանդերները» կգնվեն 2011-2020թթ. սպառազինման պետական ծրագրի շրջանակներում:
Բացի այդ, զորքերը կստանան «Կորնետ» հակատանկային հրթիռային համակարգի 180 կայաններ:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԹԱՅՎԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ

ԱՄՆ-ը և Չինաստանը բանակցել են Թայվանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հնարավորության շուրջ:
Մինչև հոկտեմբերի 1-ը ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնի Թայվանին տարատեսակ սպառազինություն, այդ թվում` F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ:
Բանակցությունները ձախողվել են. Չինաստանը շարունակում է պաշտպանել այն տեսակետը, որ նման գործարքը կվնասի չին-ամերիկյան համագործակցության զարգացմանը:

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը ծրագրում է առաջիկա տարիներին զգալիորեն ավելացնել բիովառելիք օգտագործող տեխնիկայի թիվը:
Մասնավորապես, մինչև 2016թ. ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում կնավարկեն ատոմային, հիբրիդային էլեկտրաէներգիայով նավեր, իսկ 2020թ. ամերիկյան ռազմական նավատորմի 50 տոկոսի վառելիքի պահանջարկը կբավարարվի էներգիայի վերարտադրվող աղբյուրների հաշվին:

ՌԴ օդադեսանտային զորքերի զինծառայողների հանդերձանքը կհամալրվի ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգին միացած սարքերով:
Արբանյակային կապի շնորհիվ հրամանատարը ղեկավարման էկրանի վրա կտեսնի զինվորին, կիմանա ստորաբաժանման գտնվելու վայրը, ինչի շնորհիվ կբարձրանա զորքերի ղեկավարման արդյունավետությունը: Տվյալ տեղեկատվությունը ավտոմատ կփոխանցվի դիվիզիայի հրամանատարին:

Ուկրաինայի ռազմական բյուջեի առնվազն 20 տոկոսը կծախսվի զինված ուժերի զարգացման համար:
Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Օմելյանչուկը: Նրա խոսքերով տվյալ միջոցները կօգտագործվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշների նախագծման և գնման, հին զինատեսակների արդիականացման համար:

ՌԴ օդադեսանտային զորքերի շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Իգնատովը հայտարարել է, որ ժամանակակից բարձրտեխնոլոգիական սպառազինության, մարտական տեխնիկայի և կապի միջոցների մասնաբաժինը օդադեսանտային զորքերում մինչև 2015թ. կկազմի 30 տոկոս, իսկ 2020թ.` 70 տոկոս:

ՌԴ պաշտպանության նախարարությունը փորձարկում է «Պերեսվետ» կապովի օդապարիկը:
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դրիկը հայտնել է, որ պետական փորձարկումների հաջող ավարտի դեպքում նախատեսվում է մինչև 2014թ. տարեկան 2 օդապարիկ գնել:
«Պերեսվետ»-ը ռազմական նշանակության օդային տեխնիկա է, որը օգտագործվելու է սահմանների պահպանության, երկրի մակերևույթի դիտարկման համար: