Նորություններ
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հուլիսի 30-ին տեղի է ունեցել 308 շրջանավարտների լեյտենանտի կոչման հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների հարազատներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ ռազմական ինստիտուտի սպաները բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին:
ԱՄՆ-ում վերջին շաբաթների ընթացքում երկրորդ անգամ Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է անցկացվել: Թռիչքի վեցերորդ րոպեին հրթիռը շեղվել է ծրագրած ուղուց, և այն ոչնչացրել են անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Կալինինգրադի «Յանտար» նավաշինարանում շուտով կջրարկվի ՌԴ պաշտպանության նախարարության համար կառուցվող «Սելիգեր» նավը: Նախատեսվում է մինչև տարեվերջ այն հանձնել պատվիրատուին:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի` զինված ուժերի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ռենդի Ֆորբսի հրապարակած տվյալների համաձայն` ԱՄՆ ռազմանավերի 22 տոկոսը տարբեր խնդիրների պատճառով չի կարողացել համապատասխանել 2011թ. տեխնիկական ստուգումների նորմերին:
Աշնանը Խաղաղ օվկիանոս նավարկության դուրս կգա անձնակազմ չունեցող առաջին առագաստանավը: Այժմ այն փորձարկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաներից մեկում:
Առագաստանավը Harbor Wing ռոբոտ-նավի նորագույն նախատիպն է, որը մինչ այժմ օգտագործվել է ափամերձ տարածքում և առաջին անգամ է դուրս գալու հեռավոր նավարկության: Այն նախատեսված է հետախուզության, դիտարկման, մեծ ռազմանավերի հնարավորությունները բաց օվկիանոսում ավելացնելու համար:
Պենտագոնը պաշտոնապես հաստատել է հեռանկարային GCV հետևակի մարտական մեքենաների 1,35 միլիարդ դոլար արժողությամբ խմբաքանակ սպառազինության վերցնելու ծրագրերը:
Սերիական արտադրության ՀՄՄ-ների մատակարարումը զորքեր կսկսվի պայմանագրերը կնքելուց մոտ 7 տարի անց:
Բրազիլական «Էմբրաեր» ընկերությունը ԿՍ-390 ռազմատրանսպորտային ինքնաթիռների վրա կտեղադրի V2500 շարժիչներ:
Ռազմական ավիաշինությունում գործնականում սա առաջին դեպքն է, երբ ռազմատրանսպորտային ինքնաթիռը ստանում է քաղաքացիական շուկայում լայն կիրառում ունեցող շարժիչներ: V2500-ը մասնավորապես տեղադրված է A-320 օդանավերի վրա: