Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Ամերիկյան ռազմական ընկերությունները նախատեսում են 2016թ. սկսած արտասահմանյան պատվիրատուներին մատակարարել V-22 «Օսպրի» փոխակերպվող թռչող ապարատներ (թռչում են և’ ինքնաթիռների, և’ ուղղաթիռների պես): Մինչ այդ ապարատները արտադրվելու են ամերիկյան զորքերի համար:
Ավելի քան 5 տարի ԱՄՆ ծովային հետևակի սպառազինության մեջ է MV-22 ապարատը, CV-22 մոդիֆիկացիան կիրառվում է օդուժի հատուկ օպերացիաների ստորաբաժանումներում:

Ռազմական արտադրանքի մի քանի ցուցահանդեսներում ռուս զինվորականները ուսումնասիրել են բելառուսական «Դիսպլեյ» կոնստրուկտորական բյուրոյի մշակումները:
Մասնավորապես, նրանց հետաքրքրել է դիտարկման և կրակային «ԱԴՈՒՆՈԿ» հեռակառավարվող ավտոմատացված համակարգը, որը մարտական մեքենա է և ունակ է մարտական գործողություններ վարել առանց մարտադաշտում մարդու ներկայության:

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում անցկացվող «Rapid Trident-2011» միջազգային զորավարժությանը մասնակցում է շուրջ 1400 զինծառայող Ուկրաինայից, Մոլդովայից, Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Լեհաստանից, Կանադայից, Բելառուսից, ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ-ից` 362 զինծառայող:
Տակտիկական զորավարժության ընթացքում կօգտագործվի ավելի քան 150 միավոր մարտական տեխնիկա: Գործնական փուլում կիրականացվի բազմազգ ուժերի դեսանտավորում:

ԿԺԴՀ-Ն ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԵՐԿԻՐ Է

Հյուսիսային Կորեան դարձել է զարգացող պետություններ բալիստիկ հրթիռներ արտահանող խոշորագույն երկիր: Forecast International գործակալության տվյալների համաձայն` 1987-2009 թթ. Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը արտահանել է 1200 հրթիռ, ինչը կազմում է սպառազինությունների շուկայում տվյալ զինատեսակի վաճառքի 40 տոկոսը:
ԿԺԴՀ մրցակիցները` Ռուսաստանն ու Չինաստանը, նույն ժամանակահատվածում համապատասխանաբար արտահանել են 400 և 270 բալիստիկ հրթիռ:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԸ

Գնդապետ Արմեն Հարությունյանի հրամանատարությամբ գործող հրետանային ուսումնական զորամասում հուլիսի 15-ին սկսվեցին ամառային-աշնանային փուլի մասնագիտական պարապմունքները։
-Մենք շարային ստուգատեսն անցկացրինք հուլիսի 10-ին, հանդիսավոր միտինգը՝ 11-ին։ Նույն օրն էլ սկսվեցին մարտավարաշարային պարապմունքները,- ասաց ուսումնական մասի պետ փոխգնդապետ Արմեն Բալայանը։ -Հայտնի է, որ մենք կրտսեր հրամանատարներ ենք պատրաստում հրետանային տասներկու մասնագիտությունների համար, եւ նրանք, ովքեր փուլի ավարտին անբավարար գնահատականներ չեն ստանում (այդպիսիք հազվադեպ են լինում), ստանում են կրտսեր հրամանատարական կոչումներ եւ տեղափոխվում մարտական զորամասեր։

ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով հուլիսի 7-26-ը հրետանային ուսումնական զորամասի բազայի վրա ճամբարային հավաք է կազմակերպվել Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրս փոխադրված կուրսանտների համար։ Այստեղ կուրսանտներն ապրում են զորամասային լիարժեք կյանքով, ուսումնասիրում զինվորական առօրյան, մասնակցում բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը։

ԲԱՆԱԿԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է ՀԶՈՐԱՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ

«Աֆղանցիներին»՝ բարձրահասակ ու թիկնեղ այս տղաներին հեշտ է զանազանել հազարի մեջ, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ հեռվից ճանաչել։ Նրանք դեռեւս ամուր ու կորովի տեսք ունեն, թեեւ նրանցից շատերի քունքերը վաղուց սպիտակել են։ Շաբաթն առնվազն մեկ անգամ, հատկապես աշխատանքից ազատ օրերին, նրանք հավաքվում են Պուշկինի փողոցում գտնվող իրենց միության գրասենյակում՝ միմյանց տեսնելու, միմյանցից տեղեկանալու… Բայց, միեւնույն է, «աֆղանցի» վետերանների նման ամեն մի հանդիպում զուտ նրանց հուզող, այսպես ասած, առտնին խնդիրներից աննկատ վերածվում է պետությանը, հատկապես բանակին վերաբերող հարցերի քննարկումների։