Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ՈՒԳԼԻՉ» ՀՐԹԻՌԱՆԱՎԸ ԿՀԱՄԱԼՐԻ ԿԱՍՊՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ

Զելենոդոլսկի նավաշինական գործարանն սկսել է ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի համար նախատեսված «Ուգլիչ» փոքր հրթիռանավի կառուցումը:
«Բույան-Մ» դասի այս նավի երկարությունը 74,1 մետր է, լայնությունը` 11 մետր, ջրատարողությունը 949 տոննա է: Հրթիռանավը կարող է շարժվել մինչև 25 հանգույց արագությամբ:

Ամուրի մարզի Բելոգորսկ քաղաքի մերձակայքում գտնվող տանկանորոգման գործարանում աշխատող երկու խառատներ պատրաստել են «կրակող գրիչներ»` հարմարեցված 5,6 մմ-անոց փամփուշտներին: «Գրիչների» նշանառու կրակի հեռահարությունը 10 մետր է, իսկ առավել մոտ տարածությունից կրակելու դեպքում գնդակը ծակում է 5 սմ-անոց տախտակը: Նկատի առնելով այս բնութագրերը` փորձագետներն արտադրանքը համարել են հրազեն, և հմուտ խառատներին այժմ սպառնում է մինչև 8 […]

«Anonymous» հաքերային խմբի անդամները հայտարարել են, որ իրենք կարողացել են մուտք գործել Հյուսիսատլանտյան դաշինքի համակարգչային ցանց և տիրանալ մեկ գեգաբայթ ծավալով բազմաթիվ գաղտնի փաստաթղթերի: Որպես ապացույց խումբը Twitter ցանցում տեղադրել է 2007 և 2008թթ. 2 փաստաթուղթ` «Ծառայողական օգտագործման համար» դրոշմով: Դրանցում ՆԱՏՕ-ի աֆղանական և բալկանյան զորախմբերի կապի համակարգերի մասին մանրամասներ են եղել: Հաքերները նշել են, […]

Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հուլիսի 18-ից 21-ը Վաշինգտոնում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի սկզբում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի և ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` քաղաքականության գծով տեղակալ Միշել Ֆլուրնոյի հետ: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ զորքերին անհրաժեշտ անօդաչու թռչող ապարատները կարտադրվեն և կգնվեն Ռուսաստանում:
Նա նշել է, որ նախկինում իրենք Իսրայելից անօդաչուների մի խմբաքանակ են գնել, որն այժմ օգտագործվում է անձնակազմի ուսուցանման համար:

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՆԵՈՆԱՑԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ

Գերմանական իշխանությունները բացել են Հիտլերի կողմնակիցներից մեկի` Ռուդոլֆ Հեսսի գերեզմանը, վառել նրա աճյունը, իսկ մոխիրը տարածել ջրի վրա:
Որոշումը կայացվել է նեոնացիստների դեմ պայքարի նպատակով. վերջիններիս համար Հեսսի գերեզմանը դարձել էր «ուխտատեղի»:
Բոլոր գործողությունները կատարվել են նրա հարազատների թույլտվությամբ:
Ռուդոլֆ Հեսսը Հիտլերի ամենամտերիմ և վստահելի մարդկանցից էր: 1941թ. մայիսի 10-ին նա գաղտնի թռչել է Մեծ Բրիտանիա` փորձելով անգլիացիներին համոզել խաղաղություն կնքել Գերմանիայի հետ: Այդ անսպասելի քայլից հետո հայրենիքում նրան խելագար են համարել:

ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ POSEIDON-ը

Boeing ավիաշինական ընկերությունը հաջողությամբ փորձարկել է սերիական արտադրության P-8A Poseidon ռազմատրանսպորտային առաջին ինքնաթիռը:
P-8A-ն ստեղծվել է Boeing 737-800 քաղաքացիական օդանավի բազայի վրա: Կարող է թռչել մինչև 907 կմ/ժ արագությամբ մինչև 2,2 հազար կմ հեռավորության վրա: Ունի հրթիռների, ռումբերի, տորպեդների 5 ներքին և 6 արտաքին կախոցներ: Հնարավոր է օգտագործել նաև նավերի դեմ պայքարում: