Նորություններ
Ֆուտբոլի 2012 թ. Եվրոպայի առաջնության ընթացքում Լեհաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կհսկեն ամերիկյան ռազմական ինքնաթիռները, որոնք այս երկուշաբթի երկու պետությունների ռազմաօդային ուժերի հետ միասին սկսեցին «Անվտանգ երկինք-2011» 12-օրյա համատեղ զորախաղերը:
Միջազգային ռազմաօդային զորախաղերի ընթացքում երեք պետությունների մարտական ավիացիան կմշակի մարզադաշտերի վրա օդային հարձակումների հակազդման մարտավարությունը:
Թեև մարտական տեխնիկայի փչովի մակետների կիրառման շուրջ ռուսաստանյան փորձագետների և զինվորականների շրջանում առկա են տարակարծություններ, ՌԴ պաշտպանության նախարարությունը «ՌուսԲալ» ընկերությունից 2012թ. կգնի նաև U-300 հակահրթիռային համակարգերի պնևմատիկ նմանակման համակարգեր, որոնց պետական փորձարկումները կսկսվեն մի քանի շաբաթ անց:
Վազիանիի ռազմակայանում ամերիկյան 350 ծովային հետևակայինների, հակաահաբեկչական մեկ գումարտակի և Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի 4-րդ հետևակային բրիգադի անձնակազմի մասնակցությամբ մեկնարկել են «Agile Spirit» երկշաբաթյա զորավարժությունները:
Դրանց նպատակն է խորացնել ստորաբաժանումների համագործակցության և գործողությունների համաձայնեցման մակարդակը, ինչպես նաև բարձրացնել խաղաղարար օպերացիաների, այլ մարտական գործողությունների արդյունավետությունը:
«Ապագայի ուժեր-2020» հայեցակարգի շրջանակներում Մեծ Բրիտանիան ծրագրում է արմատապես բարեփոխել զինված ուժերի կառուցվածքը և կանոնավոր բանակի թվաքանակի կրճատման հաշվին մեծացնել ռեզերվայինների տեսակարար կշիռը:
Սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է եւ ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որեւէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապարհ կա` ոչնչացնել սպայակազմը: Սա նշանակում է, որ դուք մտավորականության այն թեւն եք, որ թշնամու առաջին թիրախն է: Այսպիսով, դուք եք հայրենիքի առաջին պատվարը, եւ մենք` իշխանություն ու ժողովուրդ, գիտենք դա: Գիտենք եւ ձեզ համար պատրաստ ենք անելու հնարավորն ու անհնարինը: Առաքելություն իրականացնելու առումով դուք մեր հասարակության ամենապատրաստված շերտն եք` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիքներով, թե՛ ֆիզիկապես: Եթե չեք, պետք է դառնաք:
ՀՀ ռազմաքաղաքական խնդիրներն ու մարտահրավերները անխուսափելիորեն պարտադրում են մեզ ազգային բանակը համալրել արդի միջազգային պահանջները բավարարող, բազմակողմանիորեն զարգացած, մասնագիտական հարուստ գիտելիքներով օժտված սպաներով: Մեր երկրի ռազմաուսումնական բարձրագույն հաստատությունները հաջողությամբ լուծում են այդ խնդիրը, պատրաստում են զինված ուժերին անհրաժեշտ բարձրակարգ մասնագետներ: Սակայն սպայի կայացման հիմնական փուլն սկսվում է ռազմական բուհն ավարտելուց հետո` ծառայության ընթացքում:
Հունիսի 12-ին ազգային բանակում սկսվեց այս տարվա երկրորդ՝ ամառային-աշնանային ուսումնական փուլը։ Ավանդաբար զինվորական մասնագիտությունների ուսուցման եւ զորքերի մարտունակության բարձրացման համար նախատեսված այս կարեւոր գործընթացը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով բոլոր զորամասերում սկսվում է տոնական հանդիսությամբ, որին հաջորդում են եռօրյա մարտավարաշարային պարապմունքները։