Նորություններ
Վերջին տասնամյակում հայոց ցեղասպանության պատմությունը կեղծող առավել «բեղուն» հեղինակներից է ամերիկացի պաշտոնաթող փոխգնդապետ Էդվարդ Էրիկսոնը: Նա զինվորական ծառայությունը սկսել է 1975թ.` որպես հրետանու սպա: Սակայն, դատելով նրա զբաղեցրած մի շարք պաշտոններից, նա ենթադրաբար եղել է հետախուզության աշխատակից:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, օրերս ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտների առջեւ, մի պահ մոռացել է, որ ժամանակին, մարտի դաշտում բախտի քմահաճույքին թողնելով զինակիցներին, ճողոպրել է: Հիշողության կորստի հենց այդ պահին էլ դասալիք նախարարը ադրբեջանցի ապագա սպաներին պատգամել է. «Պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի մարտի նետվելու՝ օկուպացված տարածքների ազատագրման համար։ Մի՛ մոռացեք, որ հայրենիքը ձեզանից սպասում է քաջություն եւ հաստատակամություն»:
«Իրկուտ» կորպորացիան 10 տարի հետո կդադարեցնի ՍՈՒ-30ՄԿ կործանիչների արտադրությունը:
Այդ որոշումը կորպորացիայի նախագահ Ալեքսեյ ֆյոդորովը պատճառաբանել է այդ մոդելի ինքնաթիռների նկատմամբ պահանջարկի ակնկալվող նվազմամբ:
Հավանաբար, կործանիչների արտադրությունը կպահպանվի ավիաշինական այլ ձեռնարկությունում:
«Բայկոնուր» տիեզերակայանից արձակված «Զենիթ» հրթիռը ուղեծիր կհասցնի «Ռադիոաստրոն» տիեզերական աստղադիտակը:
Այն իր հզորությամբ 250 անգամ կգերազանցի վերեկրյա ռադիոասղադիտակների և շուրջ 1000 անգամ` հանրահայտ «Հաբլ» ամերիկյան աստղադիտակի հնարավորությունները:
Lockheed Martin ընկերության ինժեներների կողմից մշակվող նշանոցը հրաձգության հեղափոխական մոտեցումներ է առաջարկում: Թիրախի դինամիկ արտացոլմամբ էլեկտրոնային նոր նշանոցը (DinGO) կրակողին թույլ կտա մինչև 600 մ հեռավորության վրա թիրախը խոցել նույնքան դիպուկ, որքան դա կաներ բարձրակարգ դիպուկահարը:
DinGO-ի բացառիկ յուրահատկությունը պատկերի փոփոխական խոշորացումն է` կախված թիրախի հեռավորությունից: Դա զինվորին թույլ կտա օգտագործել անձնական զենքը նաև դիպուկ կրակի անհրաժեշտության դեպքում և չսպասել դիպուկահար հատուկ ուժերի ժամանելուն:
«Պողպատի գիտահետազոտական ինստիտուտ» ռուսական ընկերությունում ստեղծել են «Թայֆուն» պայմանական անվանումով բազմանպատակ զրահամեքենաների առաջին նմուշները:
Նոր զրահամեքենայի պաշտպանվածությունը զգալիորեն գերազանցում է ռուսական և արտասահմանյան օրինակների տվյալները: Տեխնոլոգիական շատ լուծումներ ռուս մասնագետները ոլորտում առաջին անգամ են կիրառել, ինչպես օրինակ` համակցված կերամիկական զրահ, հակաականային պաշտպանության նոր մեթոդներ` անձնակազմը և դեսանտը ականներից պաշտպանող նստատեղերով, խոշոր տրամաչափի զինատեսակներից պաշտպանող ապակիներ և այլն: